Ռուսաստանից Վրաստան տրանսֆերտները նվազել են գրեթե 3,5 անգամ

Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումների ծավալն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է $321,8 մլն, ինչը գրեթե 3,5 անգամ պակաս է 2023 թվականի ցուցանիշից։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի Ազգային բանկի տվյալները։

2023 թվականին ցուցանիշը կազմել էր ավելի քան $1,1 միլիարդ։

Վրաստան տրանսֆերտների քանակով Ռուսաստանը շարունակում է մնալ առաջին տեղում։ Երկրորդ տեղում Իտալիան է, երրորդում՝ ԱՄՆ-ը։

Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին վեց ամսում տարբեր երկրներից Վրաստան է փոխանցվել $1,6 մլրդ, ինչը 30,2%-ով պակաս է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

ajax-loader