Լուրեր

ԵՊԲՀ-ի 28 նպատակային ուսուցման տեղերից 3-ը տրամադրվել է Տավուշի մարզին

Կառավարության 2023 թվականի մարտի 16-ի թիվ 352-Ա որոշման հավելված 2-ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ սահմանված է 28 նպատակային ուսուցման տեղեր, որից 3-ը՝ Տավուշի մարզին: Վերոգրյալ մասնագիտությամբ 2023-2024թթ. ուսումնական տարվա առկա ուսուցմամբ անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության քննությունների նպատակային ուսուցման տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները սահմանված կարգով` https://dimord.am կայքով հայտ ներկայացնելիս պետք է պարտադիր ...

Կարդալ ավելին »

Շիրակի մարզը պատրաստվում է Համահայկական ամառային 8-րդ խաղերին

Օգոստոսի 5-19-ը կայանալիք Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Գյումրիում՝ քաղաքային մարզադաշտում։ Շիրակի մարզում նախատեսվում են կազմակերպել նաև խաղերի ծրագրում ընդգրկված որոշ մարզաձևերի մրցումներ։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի պաշտոնական էջից։ Միջոցառումները պատշաճ կազմակերպելու նպատակով՝ նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Շիրակի մարզ են այցելել Համահայկական ամառային 8-րդ խաղերի գլխավոր մրցավար Նարինե Շահբազյանը և մրցավարի տեղակալ Դավիթ ...

Կարդալ ավելին »

Մոտ 467 մլն դրամ է տրամադրվել Արթիկի 2 մանկապարտեզների նորոգման համար

466 մլն 912 հազար դրամ գումարը ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվել է Արթիկի երկու մանկապարտեզների նորոգման համար։ Արթիկ համայնքի «Արթիկի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի վերանորոգման նպատակին նախատեսվել է 223 մլն 144 հազար դրամ գումար։ 243 մլն 768 հազար դրամ գումար էլ հատկացվել է «Արթիկի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի վերանորոգման համար։

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերողների հետ պետության պարտնյորությունը պետք է ֆոնդի միջոցով ներդնել արտահանման սեկտոր․ Միրաքյան

«Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է դոլարի կուրսի անկման հետևանքով արաջացած խնդիրներին և առաջարկել լուծումներ։ Ստորև ներկայացնում ենք նրա գրառումն ամբողջությամբ․  «Դոլարի կուրսը ստաբիլ շարունակում է ընկնել՝ շարունակելով վնասել մեր արտահանողներին: Ի՞նչ անել: 1. Աջակցել արտահանողներին: Բայց հարց է առաջանում՝ ինչպե՞ս: 2. Ավելացնել հարկերը բոլոր այն ներկրվող ապրանքների նկատմամբ, որի արտադրությունը մենք ունենք: Դա մի կողմից ...

Կարդալ ավելին »

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

Երևան քաղաքում ապրիլի 6-ի ցերեկը, 7-ին, 9-ի ուշ երեկոյան, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը։ Ապրիլի 8-ին, 10-11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ապրիլի 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում ապրիլի 6-ի ցերեկը, 9-ի ուշ երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 7-8-ին, 10-11-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հնարավոր ...

Կարդալ ավելին »

Վարչապետը պետական կառույցներին հանձնարարեց դադարեցնել տարբեր բարեգործություններ ընդունելու պրակտիկան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառույցներին հանձնարարեց դադարեցնել տարբեր բարեգործություններ ընդունելու պրակտիկան։ Փաշինյանն այս հանձնարականը տվեց Կառավարության հերթական նիստի ժամանակ։ «Մեզ պետք է դադարեցնել այն պրակտիկան, երբ պետական հիմնարկները դառնում են ավանդական բարեգործության օբյեկտ։ Օրինակ՝ 4 հատ աթոռ, հեռուստացույց և այլն, և այլն։ Ի վերջո, Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի է և աթոռ, և հեռուստացույց գնել։ Բայց մյուս կողմից կան անհատներ և ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը հավանություն տվեց կամավորական աշխատանքի իրականացմանն առնչվող հարաբերությունների կարգավորմանը

Կամավորության մշակույթի զարգացման ու տարածման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովման նպատակով՝ կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերություններում կգործեն միասնական կարգավորումներ։ Այսօրվա նիստում նախագիծն արժանացել է Կառավարության հավանությանը։  Այս մասին տեղեկացնում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական էջից։ Նախագծի ընդունմամբ՝ հնարավորություն է տրվում նպաստել կամավոր աշխատանքի ինստիտուտի և մարդկային կապիտալի զարգացմանը, աշխատանքային փորձառության ձեռքբերմանը, բնականաբար նաև՝ աշխատաշուկայում անձի մրցունակության բարձրացմանը։ Ըստ ...

Կարդալ ավելին »

ԱԺ-ում այս պահին քննչական գործողություններ են. հարցաքննվում են պատգամավորները

Այսօր Ազգային ժողովում պատգամավորների և քննչականի ներկայացուցիչների հետ տեղի է ունենում իշխնական և ընդդիմադիր պատգամավորների հետ առերեսում։ Այն կապված է մարտի 31-ին ին Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովում փակ քննարկման նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահի և դաշնակցական պատգամավոր Մհեր Սահակյանի միջև տեղի ունեցած միջադեպին։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում լուրը հաստատեց ՔՊ պատգամավոր, հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը։ ՀՀ քննչական կոմիտեից էլ մեզ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունները, դժվարություններով հանդերձ, ունեն ապագայի հեռանկար․ Ջոն Հարքեր

Ջոն Հարքերը պատասխանատու հանքարդյունաբերության եւ բազմաթիվ շահագրգիռ կողմերով գործընթացների առաջատար միջազգային փորձագետ է: Նա եղել է Կանադայի Cape Breton համալսարանի նախագահը, իսկ նախկինում ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպությունում է աշխատել եւ խորհրդատվություն է տրամադրել նախագահ Նելսոն Մանդելային՝ Հարավային Աֆրիկայում Ազգային զարգացման գործակալություն ստեղծելիս: Դանիայի նախկին վարչապետի՝ Անդերս Ֆոգ Ռասմուսենի վերջերս հրապարակած հոդվածը մտքիցս դուրս չի գալիս: Այնտեղ ասվում էր․ «Հայաստանի եւ ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը նախապատրաստվում է Թուրքիայի սահմանի «Մարգարա» անցակետի վերագործարկմանը

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) նախապատրաստվում է Թուրքիայի սահմանի «Մարգարա» անցակետի հնարավոր վերագործարկմանը՝ 3-րդ երկրի եւ դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար, այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: «Երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար ընթացող բանակցությունների մասին գիտեք: Եվ մենք հիմա այլ պետական մարմինների հետ միասին նախապատրաստվում ենք, որ երբ վերջնական որոշումը ...

Կարդալ ավելին »
ajax-loader