ՊԵԿ-ը նախապատրաստվում է Թուրքիայի սահմանի «Մարգարա» անցակետի վերագործարկմանը

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) նախապատրաստվում է Թուրքիայի սահմանի «Մարգարա» անցակետի հնարավոր վերագործարկմանը՝ 3-րդ երկրի եւ դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար, այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար ընթացող բանակցությունների մասին գիտեք: Եվ մենք հիմա այլ պետական մարմինների հետ միասին նախապատրաստվում ենք, որ երբ վերջնական որոշումը կայացվի, հնարավորինս արագ սահմանային կետը գործի: Այսինքն՝ իրականացնում ենք նախապատրաստական աշխատանքներ՝ մաքսային ընթացակարգերն այդտեղ սահուն հունով կիրառելու համար»,- ասաց Բադասյանը:

Հայաստանը և Թուրքիան պայմանավորվել են մինչև 2023 թվականի զբոսաշրջային սեզոնի սկիզբը բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար։

ajax-loader