ԱԺ-ում այս պահին քննչական գործողություններ են. հարցաքննվում են պատգամավորները

Այսօր Ազգային ժողովում պատգամավորների և քննչականի ներկայացուցիչների հետ տեղի է ունենում իշխնական և ընդդիմադիր պատգամավորների հետ առերեսում։

Այն կապված է մարտի 31-ին ին Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովում փակ քննարկման նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահի և դաշնակցական պատգամավոր Մհեր Սահակյանի միջև տեղի ունեցած միջադեպին։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում լուրը հաստատեց ՔՊ պատգամավոր, հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը։

ՀՀ քննչական կոմիտեից էլ մեզ հետ զրույցում նշեցին․ «Այդ վարույթի շրջանակներում ակտիվ վարութային և քննչական գործողությունները, այդ թվում նաև առերեսումները, շարունակվում են։ Նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում»։

ajax-loader