Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 1.59%-ով և կազմել 2232.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.06%-ով և կազմել 8460.00 դոլար, կապարի գինն աճել է 1.19%-ով և կազմել 2080.50 դոլար, նիկելի գինն աճել է 3.69%-ով և կազմել 21952.00 դոլար, անագի գինը նվազել է 1.65%-ով և կազմել 26065.00 ...
Կարդալ ավելին »Լուրեր
Օրակարգում բյուջեի կատարման հաշվետվությունն է. ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ
Հայաստանի ազգային ժողովը շարունակում է հունիսի 13-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված նախագծերը: Խորհրդարանը կքննարկի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը, որից հետո կկայանա փակ գաղտնի քվեարկությունը: Հերթական նիստերի օրակարգում է նաև Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագիծը: Ժամը 16:30-ին կկայանա կառավարության անդամների հետ հարցուպատասխանը:
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ. 14-06-23
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.83%-ով և կազմել 16230.68 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.56%-ով և կազմել 7290.80 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.32%-ով և կազմել 7594.78 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 1030.64 կետ:
Կարդալ ավելին »Փոփոխություններ համայնքային ոստիկանների համար, կլինեն նաև օպտիմալացումներ
Կառավարությունը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց օրենսդրական նախաձեռնություն, որով համայնքային ոստիկանության շրջանակում իրականացվում են տարբեր փոփոխություններ, համայնքային ոստիկանությունը կդառնա շատ ավելի ունիվերսալ՝ կատարելով թե այս պահին իր առջև դրված խնդիրների իրականացումը, թե զբաղվելով անչափահասների ու ընտանեկան բռնության գործերով: «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը: «Առաջարկվում է համայնքային ոստիկանության ...
Կարդալ ավելին »Վճարովի ավտոկայանատեղիներում վճարները կտարբերվեն
Հայաստանում վճարովի ավտոկայանատեղիներում կայանելու համար վճարման դրույքաչափերն ըստ գոտիականության կտարբերվեն, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց համար ավտոկայանատեղերը տարբերակված գծանշում կունենան: «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: Օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարությանը վերապահել վճարովի ավտոկայանատեղերի գետնանշման առանձնահատկությունները: «Նախածի ընդունման արդյունքում ...
Կարդալ ավելին »Համահայկական ամառային 8-րդ խաղերը կմեկնարկեն օգոստոսի 5-ին․ բացումը՝ Գյումրիում
Համահայկական ամառային 8-րդ խաղերը կմեկնարկեն օգոստոսի 5-ին․ բացման արարողությունը տեղի կունենա Գյումրիում։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի նիստի ժամանակ այդ մասին ասաց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը։ Գործկոմի նիստին մասնակցում էին համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխնախագահներ Ալբերտ Բոյաջյանը (ԱՄՆ) Ստեփան Դեր Բեդրոսյանը (Լիբանան), Ռոլանդ Շառոյանը (Հայաստան) գործկոմի անդամները աշխարհի տարբեր երկրներից։ «Համահայկական խաղերը մեր միասնության ու համախմբման խորհրդանիշն են։ ...
Կարդալ ավելին »Թուրքիան սեփական հարկի տակ կընդունի ՀՀ ֆուտբոլի հավաքականին. հայտնի է հանդիպման օրը
Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի D խմբում Թուրքիան Հայաստանի հետ պատասխան հանդիպում կանցկացնի սեփական հարկի տակ: Հանդիպումը կլինի սեպտեմբերի 8-ին։ Հավաքականների առաջին հանդիպումը եղել էր Երևանում, որտեղ Հայաստանի ընտրանին մցրակցին զիջել էր 1 ։ 2 հաշվով։ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ ֆուտբոլային հանդիպումն անցկացվելու է Էսքիշեհիր քաղաքի Աթաթուրքի անվան մարզադաշտում՝ Անկարայից 250կմ հեռավորության վրա։
Կարդալ ավելին »Վարդանանք-Կապան ճանապարհին ավտովթարից մահացել են պայմանագրային զինծառայողներ
Վարդանանք-Կապան ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով մահացել է 2 պայմանագրային զինծառայող: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն: Ըստ հաղորդագրության՝ 2023 թ․ հունիսի 12-ին ժամը 18։00-ի սահմաններում Կապանի 39-ամյա բնակչի կողմից վարվող, այլ անձի պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, Վարդավանք-Կապան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում, ոլորանային հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց ու գլորվել ձորը։ Պատահարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ Կապանի 36-ամյա ...
Կարդալ ավելին »Մեկ օրում բացահայտվել է 69 հանցագործություն, գրանցվել 10 ավտովթար. 2 մարդ զոհվել է
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունը հայտնում է, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 11, անձնական ունեցվածքի գողության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, խարդախության՝ 7, ֆիզիկական ներգործության, ընտանեկան բռնության և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, հոգեկան ...
Կարդալ ավելին »Apple-ը ստեղծում է ամենահզոր MacBook Air-ը
Apple-ն սկսել է 15 դյույմանոց նոր MacBook Air ստեղծելու աշխատանքները։ Այս սարքի հիմնական առանձնահատկությունը ընկերության սեփական արտադրության ամենաթարմ պրոցեսորներից մեկի՝ M3-ի առկայությունն է։ Այդ մասին տեղեկացրել է հայտնի ինսայդեր, Bloomberg-ի թղթակից Մարկ Գուրմանը։ Ըստ ինսայդերի տվյալների՝ M3 պրոցեսորը կարտադրվի TSMC գործարանում՝ երեք նանոմետր նոր տեխպրոցեսի հիման վրա: Անցումը նոր տոպոլոգիային երաշխավորում է, որ M3-ն ավելի հզոր կլինի, քան առնվազն Apple-ի ...
Կարդալ ավելին »