Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը, որը գումարվել է կառավարության նախաձեռնությամբ:

Օրակարգում են «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Երկրորդ ընթերցմամբ ևս կքննարկվեն մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, այդ թվում՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

ajax-loader