Tag Archives: արտահերթ նիստ

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց վերաբերվող նախագիծը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց վերաբերվող նախագիծը հանվել է Ազգային ժողովի նիստերի օրակարգից․ այն կքննարկվի դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստում։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Հարգելի պատգամավորներ, ուզում եմ տեղեկացնել, որ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն ...

Կարդալ ավելին »

Երևանի ավագանին արտահերթ նիստ կգումարի․ օրակարգում քաղաքապետի տեղակալների նշանակումն է

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ հոկտեմբերի 26-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունը։ Ավագանու նիստի օրակարգում է քաղաքապետի տեղակալներ նշանակելու հարցը։ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի թեկնածուն  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Փամբուխչյանն է։ Քաղաքապետի տեղակալի թեկնածուներն են Լևոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը և«Հանրապետություն» կուսակցության անդամ Սարգիս Մադաթյանը։

Կարդալ ավելին »

Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիրը հնարավոր կլինի քննարկել նաև արտահերթ նիստին. նախագիծ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն առաջարկում է խորհրդարանին հնարավորություն տալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում, գլխավոր դատախազը քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը կարողանա ներկայացնել նաև արտահերթ նիստում: Ազգային ժողովում հերթական նիստում Հակոբյանը նշեց, որ գործող օրենքով գլխավոր դատախազը պատգամավորի և մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը կարող է ներկայացնել ...

Կարդալ ավելին »

Հայաստանում օգոստոսի 24-ին կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստ

Հայաստանում օգոստոսի 24-ին կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն: Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նախորդ նիստը տեղի է ունեցել Սոչիում: Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել էին եվրասիական ինտեգրացիային առնչվող արդիական մի շարք հարցեր:

Կարդալ ավելին »

Ազգային ժողովն արտահերթ նիստ կհրավիրի

Հայաստանի ազգային ժողովը հուլիսի 11-ին արտահերթ նիստ կգումարի: Այդ մասին ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը: Իսկ Ազգային ժողովի հերթական նստաշրջանի նիստերը կսկսվեն սեպտեմբերի 11-ին:

Կարդալ ավելին »

Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը, որը գումարվել է կառավարության նախաձեռնությամբ: Օրակարգում են «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: ...

Կարդալ ավելին »

ԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստը

ՀՀ ազգային ժողովը շարունակում է ապրիլի 18-ին մեկնարկած արտահերթ նիստի աշխատանքները: Խորհրդարանը կշարունակի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկումը: Հարակից զեկուցմամբ հանդես կգան նախարարները: Երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն ...

Կարդալ ավելին »
ajax-loader