Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում հակաահաբեկչական գործողության ռեժիմի չեղարկմամբ պայմանավորված՝ հանվել են բոլոր սահմանափակումները։ Այդ մասին ТАСС-ին հայտնել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Մոսկվայի և Մոսկվայի մարզի վարչության մամուլի ծառայությունում։ Ըստ հաղորդագրության՝ Մոսկվա քաղաքում և Մոսկվայի մարզում հունիսի 26-ի ժամը 09:00-ից հակաահաբեկչական գործողության ռեժիմը չեղարկվել է, քանի որ առկա չեն սպառնալիքներ մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին և օրենքով պաշտպանված այլ շահերին: ՌԴ ...
Կարդալ ավելին »Լուրեր
Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ
Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը, որը գումարվել է կառավարության նախաձեռնությամբ: Օրակարգում են «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: ...
Կարդալ ավելին »Արգելանք է դրվել բնապահպանության նախկին նախարարի և մյուս մեղադրյալների՝ 3 տասնյակից ավելի գույքերի վրա
Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության ղեկավար աշխատողի՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված հեռակա վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: Այս մասին տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, որի մեջ նաև նշվում է, որ հեռակա վարույթը հնարավորություն կընձեռի լիարժեք ...
Կարդալ ավելին »Ադրբեջանն Արցախում կիրառել է հրաձգային զենք. կրակել են նաև գյուղատնտեսական աշխատանք կատարող տրակտորի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈւ-ն հունիսի 25-ի ժամը 12:40-ից հունիսի 26-ի ժամը 01։00-ն ընկած ժամանակահատվածում Մարտունու, Ասկերանի, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Ինչպես տեղեկանում enq Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հունիսի 25-ի ժամը 17։30-ի սահմաններում ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Ավդուռ համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման ...
Կարդալ ավելին »Հանքագործների միությունը Հանրային խորհրդում քննարկել է ոլորտի խնդիրները
Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը հունիսի 22-ին հանքարդյունաբերության ոլորտի խնդիրների վերաբերյալ քննարկում էր կազմակերպել: Մասնակցում էին ՀԽ անդամներ, կառավարության պատասխանատուներ, Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի տեղեկացմամբ՝ աշխատանքային քննարկումը նախաձեռնվել է` հաշվի առնելով Հանքագործների միության անդամ հանդիսացող «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Մարգարյանի հարցադրումները։ Քննարկման շրջանակներում Վարդան Մարգարյանը ներկայացրեց ոլորտի վրա դրամի փոխարժեքի արժևորման ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադիր տնօրեն Ալեքսանդր Բելյաևը հանդիպել են ՏԿԵ նախարարին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիին և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի նորանշանակ գործադիր տնօրեն Ալեքսանդր Բելյաևին։ Խուդոլին նախարարին է ներկայացրել նորանշանակ տնօրենին և հավաստիացրել, որ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» հետագա զարգացումը կլինի շարունակական։ Հանդիպման ժամանակ խոսվել է կոմբինատի առկա վիճակի, ընթացիկ աշխատանքների, զարգացման հեռանկարների մասին։ Քննարկվել են ընթացիկ ...
Կարդալ ավելին »ՀՀ ներկայացուցիչն ընտրվել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության՝ եվրոպական տարածաշրջանը ներկայացնող անդամ
Դաքարում (Սենեգալ) կայացած Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) գլոբալ համաժողովին ընտրվեց 2023-2026թթ. ԱՃԹՆ միջազգային խորհուրդը։ ՀՀ կառավարության՝ արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության քարտուղարության ղեկավար Լուսինե Թովմասյանն ընտրվել է ԱՃԹՆ-ի խորհրդի՝ եվրոպական երկրների տարածաշրջանը ներկայացնող անդամ։ «Մեծ պատասխանատվություն է ներկայացված լինել խորհրդում և մասնակցություն ունենալ արդյունահանող ոլորտի թափանցիկության և հաշվետվողության համաշխարհային պահանջները ձևավորող և նախաձեռնության հաջողությունն ու արդյունավետությունն ապահովող մարմնի կազմում։ Խորհրդի ...
Կարդալ ավելին »Էմանուել Մակրոնի հրամանագրով` Միսակ Մանուշյանը վերահուղարկավորվելու է Փարիզի Պանթեոնում
Ֆրանսիան և Հայաստանն ունեն ընդհանուր պատմություն և հինավուրց կապեր, ուստի պետք է պահպանել բարեկամությունը, ինչպես նաև՝ հարաբերությունները պաշտպանության ոլորտում։ Նման գրառում է կատարել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկոռնուն իր Twitter-ի էջում՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցի կապակցությամբ։ Ֆրանսիացի նախարարը նշել է, որ Պապիկյանի այցը պայմանավորված է նաև կարևոր իրադարձությամբ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով որոշվել է ֆրանսիական դիմադրության ...
Կարդալ ավելին »Համաշխարհային սպորտի ներկայացուցիչները տոնում են «Օլիմպիական օրը»
Համաշխարհային սպորտի ներկայացուցիչները, Օլիմպիական խաղերի սիրահարները տոնում են «Օլիմպիական օրը»: «Օլիմպիական օրը»՝ որպես Օլիմպիական խաղերի ծննդյան օր, սկսվել է նշվել 1948 թվականից: Այն նպատակ ուներ խթանելու մարզիկների մասնակցությունն այս կամ այն մարզաձևին անկախ սեռից, տարիքից կամ մարզական կարողություններից: Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Նույն թվականին Աթենքում կայացել են առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը: Օլիմպիական ...
Կարդալ ավելին »Դպրոցներում ներառվել են տեղեկատվական համակարգերի մասնագետի և հոգեբանի հաստիքները․ ԿԳՄՍ նախարար
Դպրոցների հաստիքացուցակն ամբողջությամբ կարգավորվել է, որոշ պաշտոններ հանվել են, ավելացել են նորերը։ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային և Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Դպրոցների հաստիքացուցակն ամբողջությամբ կարգավորվել է։ Որոշ պաշտոններ դուրս են եկել և ավելացել են նոր հաստիքներ։ Օրինակ՝ էլեկտրոնային դասավանդման և տեղեկատվական համակարգերի մասնագետի ...
Կարդալ ավելին »