Հուլիսի 14-ին Լիդիան Արմենիայի գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը Քաջարան քաղաքում մասնակցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ / Zangezur Copper Molybdenum Combine-ի 70-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, այցելել հանքավայրի տարածք, ծանոթացել հանքարդյունահանման և հանքաքարի վերամշակման պրոցեսներին:
Հայկ Ալոյանը Լիդիան Արմենիայի թիմի անունից ևս մեկ անգամ շնորհավորել է ԶՊՄԿ գործընկերներին՝ այս պատկառելի հոբելյանի առթիվ և կարևորել հանքարդյունաբերության ոլորտի բոլոր գործընկերների սերտ համագործակցությունն ու համախմբվածությունը:
Նա նշել է, որ Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունները, որոնք տարիներ շարունակ եղել են մեր երկրի տնտեսական ողնաշարը, այսօր առավել քան երբևէ պետք է լինեն միասնական՝ ի շահ մեր պետության զարգացման և անվտանգության: