Tag Archives: Քաջարան

«Սյունիք-Քաջարանը» փոքրիկ ֆուտբոլասերներին հրավիրում է անվճար մարզվելու

«Սյունիք-Քաջարան» ֆուտբոլային ակումբը՝ ԶՊՄԿ-ի աջակցությամբ, հրավիրում է փոքրիկ ֆուտբոլասերների, տեղեկացնում է ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջը։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է իր կարևոր առաքելությունը՝ աջակցելով Սյունիքի մարզում սպորտի զարգացմանը։ Սյունիք ՖԱ-ում մարզվում է 700` մինչև 18 տարեկան երեխա և դեռահաս, մարզվողների թվաքանակի կտրուկ աճ նկատվել է վերջին 8 ամսում: Եվ արդեն Քաջարանում ձևավորվում է նոր ֆուտբոլային թիմ՝ «Սյունիք-Քաջարան», որը բացում է իր ...

Կարդալ ավելին »

Քաջարանի թունելի շինարարության համար տրամադրված վարկային համաձայնագրում փոփոխություն է արվել

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 6-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրմանը: Այս վարկային համաձայնագրով նախատեսվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից 200 մլն դոլարի չափով ներդրումային վարկ տրամադրել «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար։ Ծրագրի նպատակն է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի հատվածում ...

Կարդալ ավելին »

Առաջիկայում կապահովվեն Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարության ավելի մեծ ծավալներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհը նախագծած, կառուցող, տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպման սկզբում Բադալյանը նախ ամփոփել է 2024 թվականին կատարված աշխատանքների արդյունքները, այնուհետև անդրադարձել ընթացիկ տարվա ծրագրերին։ Նշվել է, որ նախորդ տարի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներն իրականացվել են մեծ տեմպերով, ինչը և ակնկալվում է 2025 թվականին։ Այս ...

Կարդալ ավելին »

Համաֆինանսավորվել են սուբվենցիոն ծրագրեր Կապանում և Քաջարանում

2024-ին ԶՊՄԿ-ն համաֆինանսավորել է սուբվենցիոն ծրագրեր Կապանում և Քաջարանում: Կապանի մի քանի գյուղական բնակավայրերը մշտական և լավորակ խմելու ջրով ապահովելու ծրագրում համայնքի մասնաբաժինն ամբողջությամբ հատկացրել է կոմբինատը: Քաջարանում այս տարի հաստատվել է մեկ սուբվենցիոն ծրագիր, այստեղ էլ ձեռնարկության մասնաբաժինը համայնքի համաներդրման 86 տոկոսն է:

Կարդալ ավելին »

Ինտերակտիվ կրկեսային շոու՝ Քաջարանի մշակույթի պալատում

Քաջարանի մշակույթի պալատում փոքրիկների համար զվարճալի ինտերակտիվ կրկեսային շոու ծրագրով հանդես եկան ծաղրածուները, ակրոբատները, էկվիլիբրիստները, աճպարարները։ Այդ մասին տեղեկացնում է պալատի ֆեյսբուքյան էջը՝ նշելով, որ հաճելի անակնկալ էր պղպջակ շոուն, որը շատ դրական էմոցիաներ պարգևեց փոքրիկներին, իսկ առավել ակտիվ մասնակիցները արժանացան նվերների։

Կարդալ ավելին »

Քաջարանում անցկացվեցին հայ–հնդկական մշակութային օրեր

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպանատան և մի շարք այլ կազմակերպությունների աջակցությամբ և մասնակցությամբ Քաջարանում անցկացվեցին հայ–հնդկական մշակութային օրերը։ Այդ մասին տեղեկացնում է ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջը։ Երկու օր շարունակ այցելուները ծանոթացան Հայաստանի ու Հնդկաստանի մշակույթին, ազգային պարերին, ճաշակեցին միմյանց ավանդական ուտեստները։ Ծրագիրն իրականացվել է «ԶՊՄԿ» ՓԲԸ Քաջարանի Մշակույթի պալատի և «Քաջարան կինոթատրոնի» նախաձեռնությամբ։

Կարդալ ավելին »

Կառուցվում է Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը և փոխտնօրեն Կարեն Բադալյանը հանդիպել են այս օրերին Հայաստանում գտնվող Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի առաքելության անդամներ Արթուր Առաքելյանի, Վասիլի Գլուխովի և Վիկտոր Պոպովի հետ։ Հիշեցնենք, որ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի վարկային և ՀՀ կառավարության ֆինանսական միջոցներով կառուցվում է Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածը։ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի առաքելության ...

Կարդալ ավելին »

Քաջարանը նշում է հիմնադրման 66-ամյակը

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում տոն է։ Հայաստանի արդյունաբերական քաղաքը օգոստոսի 18-ին տոնել է 66-ամյակը։ Ինչպես տեղեկացրին Քաջարանի քաղաքապետարանից, օրը նշանավորվել է մի շարք միջոցառումներով, որոնց մասնակցել են նաև Սյունիքի մարզային իշխանությունները, Սյունիքի համայնքների ղեկավարները, ԱԺ սյունեցի պատգամավորներ, Իրանի հյուպատոսը Սյունիքում, Զանգեզուրի պղնձամոլիբդենահի կոմբինատի (ԶՊՄԿ) ղեկավար կազմը՝ գլխավորությամբ տնօրեն Ռոման Խուդոլիի, և այլ անձինք:  «Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը նախ համայնքապետարանում ընդունեց ...

Կարդալ ավելին »

200 մլն դոլար վարկ՝ Քաջարանի թունելի շինարարությանը

Գործադիրը հավանություն է տվել 2024 թվականի հուլիսի 26-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը: Համաձայնագրի համաձայն՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ...

Կարդալ ավելին »
ajax-loader