Օգոստոսի 18-ից «Քաջարան» կինոթատրոնը վերսկսում է իր աշխատանքը։ Այդ մասւն տեղեկացնում է Քաջարանի մշակույթի պալատի ֆեյսբուքյան էջը։
Նշվում է, որ մեկնարկը տրվում է Հայ կինոյի 100-ամյակին նվիրված ցուցադրություններով․
«Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական ծրագրի շրջանակում Քաջարանի Մշակույթի պալատում գործող «Քաջարան» կինոթատրոնը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ ներկայացնում են «Հայկական Կինոդար» մարզային ծրագիրը:
Մուտքն ազատ է»։