Միջգրադարանային գործընկերական կապեր՝ Քաջարանի համայնքային գրադարանում

Հուլիսի 19-ին Քաջարանի համայնքային գրադարանում տեղի ունեցավ սեմինար պարապմունք «Միջգրադարանային գործընկերական կապերի ամրապնդում, համագործակցում մասնագիտական փորձի փոխանակում» թեմայով: Այդ մասին տեղեկացնում է գրադարանի ֆեյսբուքյան էջը։

Սեմինարն անցկացրել են Սյունիքի մարզային գրադարանի համալրման բաժնի գլխավոր գրադարանավար Ծովիկ Հակոբյանը, որը գրադարանին նվիրել է ազգային գրադարանի ուղղարկած 47 միավոր գրականություն, ԳՀԿՕՊ բաժնի վարիչ Սիլվա Սարգսյանը։

Ոըսոըցողական ելույթներ ոն ունեցել նաև գրադարանային գործի ավտոմատացման և էլեկտրոնային տեղեկատավության սպասարկման բաժնի վարիչ Գայանե Կոգուրը և նույն բաժնի առաջատար գրադարանավար Քրիստինե Վեզիրյանը, մանկական բաժնի գլխավոր գրադարանավար Վարդուհի Մանգասարյանը:

Հյուրերը նաև ճանաչողական այց են կատարեցին ԶՊՄԿ մշակույթի պալատ:

ajax-loader