Tag Archives: գրադարան

ԶՊՄԿ աջակցությամբ Կապանում բացվեց նոր գրադարան

Կապանում հիմնանորոգվել է Բաղաբերդ թաղամասի ակումբ-գրադարանը։ Այսօր հանդիսավորությամբ տեղի ունեցավ պաշտոնական բացման արարողությունը։ Խորհրդանշական կարմիր ժապավենը կտրել են համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և ակումբագրադարանային միավորման տնօրեն Մարինե Հարությունյանը։ Ողջույնի իր խոսքում համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը կարևոր և սպասված իրադարձություն է համարել գրադարանի բացումը՝ ընդգծել, որ համայնքի կայուն ու համաչափ զարգացման տեսանկյունից ենթակառուցվածքների զարգացումն ու արդիականացումը հատկապես ծայրամասային թաղամասերում բխում է ...

Կարդալ ավելին »

Շառլ Ազնավուրի անվան 25-ամյա գրադարանը նշում է գրադարանավարի օրը

2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր: Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ այսօր Շառլ Ազնավուրի անվան գրադարանը նշում է ոչ միայն աշխատակիցների տոնը, այլև գրադարանի կազմավորման 25-ամյակը: 1998թ. համայնքային 5 գրադարանների վերամիավորմամբ ստեղծվել է Աջափնյակ վարչական շրջանի գրադարանների կենտրոնացված համակարգը: 2021թ. անվանակոչվել է Շառլ Ազնավուրի անունով: Ներկայումս գրադարանն ունի երեք մասնաճյուղ:

Կարդալ ավելին »

Ամռան ամիսներին Տավուշի մարզային գրադարանում իրականացվել է 8 ծրագիր․ԿԳՄՍ

«Ստեղծագործում են պատանի ընթերցողները» և «Ամառը գրադարանում» կրթական ծրագրերում ընդգրկվել է 4-12 տարեկան 106 երեխա: «Ստեղծագործում են պատանի ընթերցողները» կրթական ծրագրի շրջանակում երեխաները ներկայացրել են իրենց ստեղծագործությունները, քննարկել գրքի ստեղծման գաղափարը և կատարել ուղղագրական աշխատանքներ: «Ամառը գրադարանում» կրթաժամանցային ծրագրի շրջանակում կազմակերպվել են միջոցառումներ, հեքիաթների աուդիո ձայնագրությունների լսումներ, մուլտֆիլմերի դիտումներ։ 6-8 տարեկան երեխաների համար իրականացվել են նկարչության դասեր, ձեռքի աշխատանք, հեքիաթների ընթերցումներ, ասմունք, ուսուցողական խաղեր և բեմականացումներ: Գրադարանը շարունակել է համագործակցությունը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի աշխատակիցների հետ. «Մեդիագրագիտություն և փաստերի ստուգում» թեմայով կազմակերպվել է սեմինար։ Գրադարանի ամառային ծրագրերն ու հետաքրքիր նախաձեռնությունները նպաստել են ...

Կարդալ ավելին »

Կոտայքի մարզային գրադարանն ընթերցանությունը խթանելու նպատակով իրականացրել է մի շարք միջոցառումներ․ ԿԳՄՍ

Ամռան ամիսներին Կոտայքի մարզային գրադարանն ընթերցանությունը խթանելու նպատակով իրականացրել է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ ճանաչողական և ինտելեկտուալ խաղեր, գրքի շնորհանդեսներ, ցերեկույթներ՝ նվիրված արևմտահայ գրողներին ու արվեստագետներին: Գրադարանում իրականացված 22-ից ավելի բազմաբովանդակ միջոցառումների, կրթական բազմազան ծրագրերի արդյունքում գրանցվել է 1363 նոր ընթերցող, իսկ այցելությունների քանակը կազմել է 21502: Շարունակվել է անգլերենի և շախմատի խմբակների գործունեությունը, գրադարանում գործող տիկնիկային թատրոնը բեմադրել ...

Կարդալ ավելին »

Խնկո Ապոր անվան գրադարանը նշում է հիմնադրման 90-ամյակը

2023 թվականին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշում է հիմնադրման 90-ամյակը:  Այն աշխարհում գործող փոքրաթիվ գրադարաններից է, որը նախատեսված է սպասարկելու մանուկներին և պատանիներին։ Ինչպես տեղեկացրին ԿԳՄՍ նախարարությունից, գրադարանն իրականացնում է տեղեկատվական, մշակութային, գրադարանագիտական, մատենագիտական, կրթադաստիարակչական գործունեություն։ Բազմագործառույթ հաստատությունը 90 տարի շարունակ  ընթերցանության քաղաքականություն է իրականացնում մանուկների և պատանիների շրջանում: Տարբեր ծրագրերի միջոցով այն խթանում է մանկապատանեկան գրականության զարգացումը ...

Կարդալ ավելին »

Միջգրադարանային գործընկերական կապեր՝ Քաջարանի համայնքային գրադարանում

Հուլիսի 19-ին Քաջարանի համայնքային գրադարանում տեղի ունեցավ սեմինար պարապմունք «Միջգրադարանային գործընկերական կապերի ամրապնդում, համագործակցում մասնագիտական փորձի փոխանակում» թեմայով: Այդ մասին տեղեկացնում է գրադարանի ֆեյսբուքյան էջը։ Սեմինարն անցկացրել են Սյունիքի մարզային գրադարանի համալրման բաժնի գլխավոր գրադարանավար Ծովիկ Հակոբյանը, որը գրադարանին նվիրել է ազգային գրադարանի ուղղարկած 47 միավոր գրականություն, ԳՀԿՕՊ բաժնի վարիչ Սիլվա Սարգսյանը։ Ոըսոըցողական ելույթներ ոն ունեցել նաև գրադարանային գործի ավտոմատացման ...

Կարդալ ավելին »
ajax-loader