Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը շնորհավորում է Հանքագործի և մետալուրգի տոնը

1957 թվականի սեպտեմբերի 28-ին ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը ԽՍՀՄ տնտեսության վերականգնման գործում մետալուրգիական արդյունաբերության ունեցած դերի համար հուլիսի երրորդ կիրակի օրը հռչակել է Մետալուրգի օր։ Տոնը մեծ շուքով նշվում է մետալուրգիական քաղաքներում։

ԽՍՀՄ փլուզումից հետո Մետալուրգի օրը որպես տոն պահպանվել է ԱՊՀ բոլոր այն երկրներում, որտեղ մետալուրգիան կարևորագույն դեր է խաղում երկրի տնտեսության մեջ։

Ռուսաստանի պատվավոր կոչումների ցանկում կա «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր մետալուրգ» կոչումը։ 2020 թվականի հունիսի 30-ին Ռուսաստանի բանկը թողարկել է 10 ռուբլի մետաղադրամ՝ «Մետալուրգիական արդյունաբերության աշխատող», որը նվիրված է արդյունաբերության կարևորագույն ոլորտներից մեկի աշխատողներին՝ մետալուրգներին։

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում Հանքագործի և մետալուրգի օրը նշվում է հուլիսի երրորդ կիրակի օրը։ Տոնը նշվում է 2008 թվականից՝ ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 25-ի N 396-Ն որոշմամբ։

Օրը տոնական է բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են բնական հարստությունների և օգտակար հանածոների արդյունահանմամբ։

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը շնորհավորում է ոլորտի մասնագետներին և հաջողություն մաղթում մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսության այս ճյուղի՝ հանքագործության զարգացման գործում։

ajax-loader