Այսօր նրանց տոն է, ում աշխատանքը առաջնային նշանակություն ունի․ Արմեն Հովհաննիսյան

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դեկան Արմեն Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնի առթիվ, որը ներկայացնում ենք ստորև․

«Իմ սրտանց շնորհավորանքները հանքագործներին և մետալուրգներին իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ! Այսօր նրանց տոն է, ում աշխատանքը առաջնային նշանակություն ունի բոլոր արտադրական գործընթացների համար, քանի որ առանց հանքագործի և մետալուրգի պատշաճ ներդրման չի կարող գոյություն ունենալ ժամանակակից էկոնոմիկայի ոչ մի առաջատար ձեռնարկություն։

Ապարային զանգվածներն ու մետաղները մշակվում են միայն պինդ ձեռքերում, իսկ լավագույն գաղափարները մարմնավորվում են շնորհիվ ձեր կամքի և քաջության։ Այս մասնագիտությունները ձեզնից պահանջում են մարդկային բնավորության ամենաուժեղ հատկանիշները՝ բարձր պատասխանատվություն, որոշումներ ընդունելու և իրականացնելու ունակություն, տոկունություն, համբերություն, նվիրվածություն: Ընդունեք անկեղծ երախտագիտության և հարգանքի խոսքերս ձեր դժվարին և ամբողջ Հայաստանի տնտեսության համար կարևոր աշխատանքի համար։

Մաղթում եմ ձեզ հաջողություններ ձեր բոլոր ձեռնարկներում, վստահություն ապագայի նկատմամբ, բարեկեցություն և ձեր աշխատանքի արժանի գնահատում»։

ajax-loader