Տնտեսական, բնապահպանական խնդիրները շարունակում են մարտահրավեր առաջադրել հանքարդյունաբերությանը․ Մամյան

ՏԿԵՆ ընդերքի վարչության փորձագետ Սուրեն Մամյանը շնորհավորել է Հանգագործի և մետալուրգի մասնագիտական տոնը։ Նրա ուղերձում ասված է․

«Հայաստանի Հանրապետության տնտեսության ավադական ճյուղերից է հանդիսանում հանքարդյունաբերությունը, որն իր բազմամյա գոյության ընթացքում հաղթահարել է տարբեր դժվար իրավիճակներ, կուտակելով պրակտիկ մեծ գիտելիքներ՝ իր անվանդն ունենալով երկրի զարգացման գործում։

Ժամանակակից տնտեսական, բնապահպանական, սոցիալական և այլ խնդիրները շարունակում են հանքարդյունաբերությանը տարբեր տեսակի մարտահրավերների առաջադրումը, որոնց պետք է արժանապատվորեն դիմակայել և ռեսուրսների համալիր ու ռացիոնալ օգտագործմամբ ապահովել հնարավորինս բարձրարժեք արտադրանքի ստեղծումը։

Շնորհավորելով հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնի առիթով, ցանկանում եմ, որ իրեն հանքագործ կամ մետալուրգ համարող յուրաքանչյուր անձ իր ավանդն ունենա ոլորտի զարգացման գործում, համարձակորեն նախաձեռնի նոր ծրագրեր ու հաջողության հասնի առաջադրված խնդիրների լուծման մեջ»։

ajax-loader