Հպարտություն է աշխատանքային կենսագիր ստեղծել հանքարդյունաբերության մեջ․ Դավիթ Թովմասյան

«Չաարատ-Կապան» ընկերության տնօրեն Դավիթ Թովմասյանը շնորհավորել է Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնը։ Նրա ուղեձում, մասնավորապես, ասված է․

«Հանքարդյունաբերության ոլորտի հարգելի ՛ գործընկերներ,

Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի առթիվ:

Այսօր իրենց մասնագիտական օրն են նշում աշխատանքի կարևորությունը գիտակցող ու մեր երկրի տնտեսության զարգացման գործում զգալի ներդրում ունեցող մասնագետները:

Այսօրը ևս մեկ առիթ է կրկին բարձրաձայնելու՝ ինչպես են ոլորտի ներկայացուցիչները իրենց աշխատանքով հարմարավետություն բերել մեր կյանք՝ անցնելով դժվար ճանապարհ:

Կարծում եմ՝ բոլորիս համար է հպարտություն աշխատանքային կենսագիր ստեղծել հանքարդյունաբերության մեջ, պատվով կրել հանքագործի տիտղոսը, ում ամենօրյա աշխատանքը բարեկեցիկ կյանքի ու սերունդների բարօր ապագայի գրավականն է։

Հարգելի գործընկերներ, կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ առաջնահերթ անվտանգ աշխատանք, քաջ առողջություն ու կամք՝ երկրի տնտեսության համար կարևորագույն այս ճյուղը զարգացնելու համար։»

ajax-loader