Լուրեր

Նավթի գներն աճել են. 27-07-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.52%-ով և կազմել 79.68 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.55%-ով և կազմել 83.77 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

Աղդամը Լաչինի միջանցքը վերաբացելու այլընտրանքը չէ․ Ժոզեպ Բորել

Եվրոպական Միությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում բացել Լաչինի միջանցքը և նշում, որ Աղդամով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ապրանքներ մատակարարելու Ադրբեջանի պատրաստակամությունը չպետք է լինի Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք։ Այդ մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ: «ԵՄ-ն խորապես մտահոգված է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչության վրա ազդող հումանիտար լուրջ իրավիճակով: Լաչինի միջանցքով ...

Կարդալ ավելին »

ՊՆ-ն հայտնում է զինծառայողի մահվան մասին․ հանգամանքները պարզվում են

Հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանը: Այդ մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը։  Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Կարդալ ավելին »

Կողբ-ՎարդաՎԱՌ․ փառատոն՝ մշակույթի, արվեստի և արհեստի, զբոսաշրջության, համեղ ուտեստների ու լավ տրամադրության մասին

Նախորդ շաբաթ Տավուշի մարզի Կողբ գյուղում տեղի ունեցավ Կողբ-ՎարդաՎԱՌ փառատոնը՝ տարվա ամենավառ, ամենաթաց, ամենաերաժշտական, ամենաուրախ ու արվեստային, ամենա-ամենասպասված միջոցառումը։ Կողբի ֆուտբոլի դաշտն ու հարակից տարածքներն անճանաչելի էին դարձել։Դաշտը բաժանվել էր փառատոնային տարբեր գոտիների` արվեստ, հանգիստ, գաստրո, երաժշտական, տաղավարային, էքստրիմ և այլն, որտեղ յուրաքանչյուր մարդ կգտներ իր համար հետաքրքրություն: Մեկնարկային ակտիվությունը գաստրո և էքսպո գոտիներինն էր, որտեղ ներկայացվեցին տարածաշրջանային, տոնական, ծիսական ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ներկայացուցիչները մեկնել են Կոնգո՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 9-րդ միջազգային խաղերին

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը կանցկացվեն Ֆրանկոֆոնիայի 9-րդ միջազգային խաղերը, որին Հայաստանը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, կմասնակցի մեծաքանակ պատվիրակությամբ: 5 մարզաձևում Հայաստանը կներկայացնի 19 մարզիկ, որոնք իրենց ուժերը կչափեն աթլետիկա, ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, սեղանի թենիս և հեծանվային սպորտ մարզաձևերում: Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի ղեկավարությամբ, արդեն մեկնել է մրցավայր: Աթլետիկայի թիմի կազմում ընդգրկված են Լևոն Աղասյանը (եռացատկ), Գոռ Բեգլարյանը (հեռացատկ), Ռոման Ալեքսանյանը (800 մետր ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանը գերձայնային մարդատար ինքնաթիռ կկառուցի

Ռուսաստանը նախատեսում է գերձայնային մարդատար ինքնաթիռ պատրաստել, որը մոտ կրկնակի արագ կթռչի սովորական մարդատար ինքնաթիռներից և կկոչվի «Стриж», այս մասին տեղեկացնում է ixbt.com-ը: Նոր ինքնաթիռը (այսինքն՝ սերիական արտադրական տարբերակը, ոչ թե ցուցադրական տարբերակը) կստանա մեկ զույգ հզոր շարժիչներ, որոնք կտեղակայվեն ինքնաթիռի հետևում և վերևում։Ինքնաթիռը պատրաստված կլինի մետաղական կոմպոզիտից, իսկ աերոդինամիկայի հատուկ կառուցվածքի շնորհիվ կունենա ձայնային հարվածի ցածր մակարդակ: Օդանավի ուղևորատարողությունը ...

Կարդալ ավելին »

Ներկայացվել է 2024 թվականի Օլիմպիական խաղերի ջահը

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է խաղերի փոխանցումավազքի ջահը: Փոխանցումավազքի ջահը երեք գաղափար է կրում` հավասարություն, հանգստություն և ջուր: Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամն է, որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Ֆրանսիայի սրտում` Սեն գետի երկայնքով: Փարիզը Լոնդոնից հետո երկրորդ ...

Կարդալ ավելին »

ԱԳ փոխնախարարը դիվանագետներին և միջազգային կառույցների ներկայացուցիչներին ներկայացրել է ԼՂ իրավիճակը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հուլիսի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպման առանցքում եղել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը: Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, նախարարի տեղակալը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 7 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանի բնակչությունը հասել է 1,3 միլիարդի՝ անկախ ՄԱԿ-ի կանխատեսումներից

Հնդկաստանի բնակչության թվաքանակը հուլիսի 1-ի դրությամբ, կառավարության մոտավոր գնահատմամբ, կազմել է 1,392 միլիարդ: Փաստորեն, չի իրականացել այն կանխատեսումը, որ հուլիսին Հնդկաստանի բնակչության թիվը կգերազանցի Չինաստանի բնակչության թիվը։ Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի ներքին գործերի պետական նախարար Նիտյանանդ Ռայը։ «Այսպիսով, 1,392 միլիարդ թվաքանակը ոչ միայն ցածր է Հնդկաստանի համար ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերով վարչության բնակչության հիմնադրամի` հուլիսի համար կանխատեսումից (խմբ․՝ 1,429 ...

Կարդալ ավելին »
ajax-loader