Երևանում օգոստոսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-ին, 5-ին կեսօրից հետո կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 4-ին կնվազի 6-8 աստիճանով, 5-8-ը՝ նույնքան կբարձրանա:
Մարզերում օգոստոսի 5-ին, 6-ին առանձին շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 3-6-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Oգոստոսի 7-ին, 8-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Լեռնային Ղարաբաղում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ կարճատև անձրև և ամպրոպ։