Լուրեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Երևան-Գյումրի ճանապարհին վթարից զոհվածների ընտանիքներին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին: «Խոր ցավով տեղեկացանք Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որի հետևանքով կան տասնյակից ավելի զոհեր և վիրավորներ։ Հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության և հոգևոր ողջ դասի հղում ենք մեր ցավակցությունները զոհերի ընտանիքներին ու հարազատներին և հայցում Սուրբ Հոգու մխիթարությունը վշտացյալ բոլոր սրտերին։ Աղոթում ...

Կարդալ ավելին »

11 մարդու կյանք խլած վթարի պահին «Զիլը» գտնվել է հանդիպակաց գոտում

Հայաստանի քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել 11 մարդու կյանք խլած ավտովթարի վերաբերյալ։ Ինչպես նշվում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, նախնական տվյալներով՝ 2023 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Զիլ» և «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցները, որի հետևանքով վերջինիս վարորդը և 10 ուղևոր մահացել են, իսկ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Վոլկսվագեն» ...

Կարդալ ավելին »

Աղբահանության խնդիրը լուծելու համար քաղաքապետարանը 4 մեքենա է ձեռք բերել

Երևանում աղբահանության խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 4 ավտոմեքենա, որոնք արդեն շահագործվում են: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին զեկուցեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավար Բագրատ Աղաջանյանը: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ ենթադրվում է՝ պարկն արդեն իսկ բավարար է աղբահանության խնդիրը ոչ թե մեղմելու կամ կառավարելու, այլ ամբողջական լուծելու համար: Ավինյանը ...

Կարդալ ավելին »

Սևանա լճում հայտնաբերվել է ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյի դին

Սևանա լճում հայտնաբերել են Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյի դին։ Դիվանագետի մահվան մասին տեղեկությունը «Европейская правда»-ին հաստատել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում։Ըստ Հայաստանի Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հաղորդագրության՝ օգոստոսի 13-ին, ժամը 20:17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից 25 մ հեռավորության վրա նկատել են ...

Կարդալ ավելին »

Երևանում ջրանջատումների նորմայից բարձր քանակը պայմանավորված է քայքայված և հին ջրագծերով. «Վեոլիա Ջուր»

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ի ներկայացուցիչը նշեց, որ վերջին շրջանում Երևանում ջրանջատումների նորմայից բարձր քանակը պայմանավորված է քայքայված և հին ջրագծերով: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցին՝ արդյոք վթարային ջրանջատումների քանակը նորմայից ավելի՞ է եղել, քանի որ պարբերաբար բողոքներ է ստանում քաղաքացիներից, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ի ներկայացուցիչը նշեց, որ վերջին շրջանում, այո, վթարային ջրանջատումների քանակը նորման գերազանցել է։ «Պատճառը ...

Կարդալ ավելին »

ԵԱԶԲ-ն պարտատոմսեր կթողարկի Հայաստանի ֆոնդային բորսայում

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) առաջին անգամ պարտատոմսեր կթողարկի Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX)։ ԵԱԶԲ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ եռամյա թողարկման անվանական ծավալը կազմում է մինչեւ $ 30 մլն, պարտատոմսի անվանական արժեքը՝ $ 1000: Արժեկտրոնային ժամկետը կկազմի 6 ամիս՝ տարեկան 6% արժեկտրոնային տոկոսադրույքով։ Հայտերի հավաքագրումն իրականացվում է 2023 թվականի օգոստոսի 15-ից օգոստոսի 31-ը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի միջոցով, որը հանդիսանում է թողարկման կազմակերպիչ։

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքը նվազել է

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների (կրիպտոարժույթ) փոխարժեքները օգոստոսի 14-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 0.02%-ով և կազմել 11,343,609.74 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 0.02%-ով և կազմել 29,387.59 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 0.08%-ով և կազմել 1,847.11 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.062852729 (-0.06%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 0.26%-ով և կազմել 229.34 դոլար, ...

Կարդալ ավելին »

Telegram-ի Stories-ը հասանելի կլինի բոլորին

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտնել է, որ այսօրվանից մեսենջերում աստիճանաբար կներդրվի Stories հրապարակելու անվճար գործառույթը։ Այս մասին Դուրովը հայտնել է Telegram-ի իր ալիքում։ Դուրովը նշել է, որ գործառույթի անվճար տարբերակի գործարկումը նշանավորում է Telegram-ի պատմության նոր փուլը։ «Թեև այս վերջին տասնամյակը հետաքրքիր էր, հաջորդ 10 տարին կլինի այն ժամանակը, երբ Telegram-ը կհասնի իր իրական ներուժին»,- գրել է նա։ «Telegram-ի հաջորդ քայլը ...

Կարդալ ավելին »

Իրանի դեսպանությունը ցավակցել է Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի հարազատներին

Հայաստանում Իրանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ։ «Խորը ցավով տեղեկացանք ավտովթարի հետևանքով Հայաստանի մի խումբ քաղաքացիների զոհվելու և վիրավորվելու մասին։ Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- նշված է Հայաստանում Իրանի դեսպանության X-ի (նախկին «Թվիթեր») միկրոբլոգում։  Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին ժամը 00:30-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով մահացել է ...

Կարդալ ավելին »

Բանկից շուրջ 1,6 մլրդ գումար հափշտակելու համար մեղադրանք է առաջադրվել 8 անձի

Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների  քննության բաժնում ավարտվել է բանկին պատկանող առանձնապես խոշոր չափերի գումարները հափշտակելու, փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով եւս 8 մեղադրյալի մասով նախաքննությունը: Այդ մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի Հանրապետությում գործող առեւտրային բանկերից մեկի պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետ Գ.Ղ.-ն, իրեն վստահված գույքի ...

Կարդալ ավելին »
ajax-loader