Երևանում ջրանջատումների նորմայից բարձր քանակը պայմանավորված է քայքայված և հին ջրագծերով. «Վեոլիա Ջուր»

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ի ներկայացուցիչը նշեց, որ վերջին շրջանում Երևանում ջրանջատումների նորմայից բարձր քանակը պայմանավորված է քայքայված և հին ջրագծերով:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցին՝ արդյոք վթարային ջրանջատումների քանակը նորմայից ավելի՞ է եղել, քանի որ պարբերաբար բողոքներ է ստանում քաղաքացիներից, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ի ներկայացուցիչը նշեց, որ վերջին շրջանում, այո, վթարային ջրանջատումների քանակը նորման գերազանցել է։

«Պատճառը հին, քայքայված ջրագծերն են»,–ընդգծեց ՓԲԸ ներկայացուցիչը։

ajax-loader