Աղբահանության խնդիրը լուծելու համար քաղաքապետարանը 4 մեքենա է ձեռք բերել

Երևանում աղբահանության խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 4 ավտոմեքենա, որոնք արդեն շահագործվում են:

Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին զեկուցեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավար Բագրատ Աղաջանյանը:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ ենթադրվում է՝ պարկն արդեն իսկ բավարար է աղբահանության խնդիրը ոչ թե մեղմելու կամ կառավարելու, այլ ամբողջական լուծելու համար:

Ավինյանը հավելեց՝ ակնկալում է, որ հաջորդ երկուշաբթի այլևս որևէ ահազանգ չպետք է լինի աղբահանության հետ կապված:

ajax-loader