Ռուսաստանի Պրիմորիե երկրամասում տեղատարափներից հետո ջրածածկ է եղել 516 բնակելի շենք, որոնց թվաքանակը մեկ օրում ավելացել է 7 անգամ։ Այդ մասին հաղորդել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության երկրամասային վարչությունում։ «19 մունիցիպալ կազմավորումների տարածքում 516 բնակելի շենքեր և 1673 տնամերձ տարածքներ ջրածածկ են եղել», – մեջբերում է «Интерфакс»-ը հատված հաղորդագրությունից։ Մեկ օր առաջ վարչությունը հաղորդել էր, որ երկրամասի 14 մունիցիպալիտետներում ջրի տակ ...
Կարդալ ավելին »Լուրեր
Գյումրիում հիմնանորոգվում են փողոցները
Գյումրիում շարունակվում են փողոցների հիմնանորոգման աշխատանքները, որոնք ընթանում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի իրականացրած «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակում: Ինչպես տեղեկացնում է Գյումրու համայնքապետարանը, ծրագրի շրջանակներում Հաղթանակի պողոտայի մի հատվածն արդեն հիմնանորոգվել է, այս պահին ընթանում է մյուս հատվածի հիմնանորոգումը։ Փողոցաշինական աշխատանքներում ներառված է նաև Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանին հարող մայթերի նորոգում՝ մայթերը ...
Կարդալ ավելին »Toyota-ն այս տարի առաջին անգամ կարտադրի ավելի քան 10 միլիոն մեքենա
Toyota Motor-ն այս տարի առաջին անգամ 12 ամսում կարտադրի ավելի քան 10 միլիոն ավտոմեքենա: Այս մասին հայտնում է Nikkei թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։ Պարբերականի փոխանցմամբ՝ նախատեսված է 10.2 միլիոն ավտոմեքենայի արտադրություն: Դրանցից 3.4 միլիոնը կարտադրվի հենց Ճապոնիայում, 6.8 միլիոնը՝ արտասահմանյան արտադրամասերում: Այսպիսով, այս ցուցանիշները նախորդ տարվա համեմատ կավելանան համապատասխանաբար 30%-ով և 10%-ով։ Եթե պլանը հաջողությամբ իրագործվի, Toyota Motor-ն առաջին անգամ կհաղթահարի ...
Կարդալ ավելին »Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է հետաձգվել
Մոսկվայի օդանավակայաններում առավոտյան հետաձգված չվերթերի թիվը գերազանցել է 40-ը: Այդ մասին հայտնել են ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունում («Ռոսավիացիա»)։ «Ռոսավիացիա»-ում նշել են, որ օդային տարածքի օգտագործման սահմանափակումների պատճառով 45 օդանավ ուղարկվել է պահեստային օդանավակայաններ։ «Որպես պահեստային օդանավակայաններ օգտագործվել են Շերեմետևոյի, Սանկտ Պետերբուրգի, Սամարայի, Կազանի, Յարոսլավլի և Նիժնի Նովգորոդի օդանավակայանները։ Մոտ ժամանակներս այդ չվերթերի ուղևորներին կհասցնեն նշանակման օդանավակայաններ», – հայտնել են գործակալության ...
Կարդալ ավելին »Անհետ կորած զինծառայողների ընտանիքները ֆինանսական աջակցություն կստանա նաև հոկտեմբերին
54 անհետ կորած զինծառայողի ընտանիք 32 400 000 դրամ ֆինանսական աջակցության տրամադրումը երկարաձգվեց մինչև 2023 թ. հոկտեմբեր։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա՝ օգոստոսի 31-ի նիստում։ Ըստ ՀՀ կառավարության հիմնավորման` որոշման ընդունումը պայմանավորված է անհետ կորած զինծառա¬յողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունա¬կակա¬նությունն ապահովելու անհրա¬ժեշ¬տությամբ։ «ՀՀ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 10-ի «Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ ...
Կարդալ ավելին »Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 31/08/23
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները օգոստոսի 31-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 0.69%-ով և կազմել 10,513,929.23 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 0.64%-ով և կազմել 27,239.57 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 0.94%-ով և կազմել 1,703.08 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.062505642 (-0.31%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 1.96%-ով և կազմել 214.65 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.007877978 ...
Կարդալ ավելին »Լիազորված տնտեսական օպերատորը կդառնա ինքն իր մաքսային տեսուչը. Բադասյան
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 31-ի նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որով ւես մեկ նախադրյալ է ստեղծվում լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի զարգացման համար: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի խոսքով` լիազորված տնտեսական օպերատորը հատուկ կարգավիճակ է, որը մաքսային մարմնի կողմից տրվում է տնտեսվարող սուբյեկտին, եթե այդ սուբյեկտը նվազ ռիսկայնություն է ներկայացնում մաքսային իրավախախտումների տեսանկյունից. «Այդ կարգավիճակը հնարավորություն է տալիս տնտեսվարողին ...
Կարդալ ավելին »ԼՂ-ում ռուս խաղաղապահների նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը։ Կուլակովը ծնվել է 1969 թվականի հուլիսի 20-ին։ 2017 թվականի մարտից նա Կազանի բարձրագույն ռազմական հրամանատարական դպրոցի հրամանատարն էր։
Կարդալ ավելին »Արտաշատի պատմական հուշարձան-համալիրի մոտ կկառուցվի գոլֆի ակումբ, ակադեմիա և հանգստյան գոտի
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 31-ի նիստում հավանություն տվեց «Բերքլի Քեփիթլ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մշակված ներդրումային ծրագրին և համաձայնություն տվեց «Արտաքսատա» փակ բաժնետիրական ընկերությանն ուղղակի վաճառքով հողամաս օտարելուն: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Բերքլի Քեփիթլ»-ի կողմից ներկայացված Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի տարածքում իրականացվելիք ներդրումային ծրագրին «Գոլֆի ակումբի և ակադեմիայի հիմնում» ներդրումային ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ։ Սույն ծրագրի շրջանակներում «Բերքլի Քեփիթլ» ...
Կարդալ ավելին »Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա։ Արայիկ Հարությունյանն այդ մասին օգոստոսի 31-ին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Վաղը ես Արցախի Հանրապետության ժողովրդին ու Ազգային ժողովին եմ ներկայացնելու Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումս: Այս վերջնական որոշումը ես կայացրել եմ երկու օր առաջ՝ հաշվի առնելով վերջին շաբաթների իմ շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ: Սա իմ ...
Կարդալ ավելին »