Toyota-ն այս տարի առաջին անգամ կարտադրի ավելի քան 10 միլիոն մեքենա

Toyota Motor-ն այս տարի առաջին անգամ 12 ամսում կարտադրի ավելի քան 10 միլիոն ավտոմեքենա: Այս մասին հայտնում է Nikkei թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Պարբերականի փոխանցմամբ՝ նախատեսված է 10.2 միլիոն ավտոմեքենայի արտադրություն: Դրանցից 3.4 միլիոնը կարտադրվի հենց Ճապոնիայում, 6.8 միլիոնը՝ արտասահմանյան արտադրամասերում: Այսպիսով, այս ցուցանիշները նախորդ տարվա համեմատ կավելանան համապատասխանաբար 30%-ով և 10%-ով։

Եթե ​​պլանը հաջողությամբ իրագործվի, Toyota Motor-ն առաջին անգամ կհաղթահարի տարեկան արտադրվող 10 միլիոն ավտոմեքենայի նշաձողը։ Նախորդ ռեկորդը՝ 9.05 միլիոն ավտոմեքենա, սահմանվել էր 2019-ին: Մինչև 2025 թվականը Toyota Motor-ը նախատեսում է հասնել տարեկան 11 միլիոն ավտոմեքենայի արտադրական մակարդակին։

Ներառելով Daihatsu բյուջետային ապրանքանիշն ու Hino բեռնատարների և ավտոբուսների ապրանքանիշը, որոնք արտադրվում են Toyota խմբի մաս կազմող ընկերությունների կողմից՝ տարեկան 10 միլիոն ավտոմեքենայի նշաձողը գերազանցվել է դեռ 2013 թվականին։

ajax-loader