Պրիմորիեում 500-ից ավելի բնակելի շենք է հեղեղվել

Ռուսաստանի Պրիմորիե երկրամասում տեղատարափներից հետո ջրածածկ է եղել 516 բնակելի շենք, որոնց թվաքանակը մեկ օրում ավելացել է 7 անգամ։ Այդ մասին հաղորդել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության երկրամասային վարչությունում։

«19 մունիցիպալ կազմավորումների տարածքում 516 բնակելի շենքեր և 1673 տնամերձ տարածքներ ջրածածկ են եղել», – մեջբերում է «Интерфакс»-ը հատված հաղորդագրությունից։

Մեկ օր առաջ վարչությունը հաղորդել էր, որ երկրամասի 14 մունիցիպալիտետներում ջրի տակ է անցել 73 բնակելի շենք և 408 տնամերձ տարածք։

Ռուսաստանի ԱԻՆ փրկարարները շարունակում են օգնություն ցուցաբերել Պրիմորիեի բնակիչներին, նրանք տարհանում են մարդկանց, ջուրը պոմպահանում բնակելի շենքերից, սոցիալական օբյեկտներից, կազմակերպում նավակներով տեղափոխումներ և մարդասիրական օգնություն են հասցնում։

Ըստ կանխատեսումների՝ երկրամասում հեղեղումների հետ կապված իրավիճակը կվատթարանա։ Առաջիկա օրերին երկրամասի գետերի մեծ մասի ջրի մակարդակը կշարունակի բարձրանալ։

Պրիմորիեում տեղատարափների ու հեղեղումների պատճառով օգոստոսի 25-ից սահմանվել է դաշնային մակարդակով արտակարգ դրության ռեժիմ։

ajax-loader