Հայաստանի ազգային ժողովը շարունակում է սեպտեմբերի 11-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը, որոնց թվում են միջազգային համաձայնագրեր: Այնուհետև խորհրդարանը կանցնի օրակարգային մյուս հարցերի քննարկմանը: Կքննարկվեն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը և այլ օրենսդրական նախաձեռնություններ: Ժամը 16:30-ին խորհրդարանում հայտարարությունների ...
Կարդալ ավելին »Լուրեր
Ռուսաստանի ուղարկած հումանիտար օգնությամբ բեռնատարը Ստեփանակերտում է
Ռուսաստանի Դաշնության կողմից Արցախի Հանրապետություն ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենան Ակնա- Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ։ Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի խոսքով՝ «Տանկ» հուշակոթողի մոտ հավաքված մտահոգ քաղաքացիները սկզբում ընդվզել են, չեն թույլատրել ավտոմեքենայի մուտքն Արցախ, այնուհետև համաձայնության են եկել, որից հետո Ռուսաստանի Դաշնության Կարմիր խաչի բեռնատարը ոստիկանության ուղեկցությամբ հասել է մայրաքաղաք Ստեփանակերտ։
Կարդալ ավելին »Իրանը Հայաստանի և Ադրբեջանի հետ շփումներ է պահպանում տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու նպատակով
Թեհրանն ուշադրությամբ հետևում է Կովկասում տիրող իրավիճակին և կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին։Պատասխանելով Երևանի և Բաքվի միջև լարվածության հնարավոր սրացման մասին հարցին՝ Նասեր Քանաանին հայտնել է երկու երկրների պաշտոնյաների հետ շփումների մասին։«Հայ պաշտոնյաները մտահոգություն են հայտնել (ռազմական) բախումների հնարավորության վերաբերյալ, սակայն ...
Կարդալ ավելին »Կտրուկ աճել է անշարժ գույքի նվիրատվության գործարքների թիվը
Հայաստանում կտրուկ աճել է անշարժ գույքի նվիրատվության հետ կապված գործարքների թիվը։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովի նիստում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ հարցը պետք է կարգավորել օրենսդրական մակարդակով։ Փոխնախարարն ընդգծեց, որ նախագիծը պատրաստվել է փողերի լվացման եւ այլ ապօրինի ռիսկերի դեմ պայքարի նպատակով։ «Օրենսդրական փոփոխությունները պարտադրում են նվիրատվությունների հետ կապված գործառնություններ իրականացնող եւ արձանագրող ստորաբաժանումներին՝ ...
Կարդալ ավելին »Երեք օրում բացահայտվել է 123 հանցագործություն. գրանցվել է 38 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել 61 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 8-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 123 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 30, մարմնական վնասվածք պատճառելու՝ 18, անձնական ունեցվածքի գողության՝ 16, հոգեկան ներգործության՝ 9, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 8-ական, բնակարանային գողության ու խուլիգանության՝ 4-ական, կողոպուտի, զենք-զինամթերքի առգրավման և թմրանյութի իրացման՝ 3-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտանեկան բռնության ու շրջանառությունն ...
Կարդալ ավելին »Գերմանիան 2 միլիոն եվրո կհատկացնի ԿԽՄԿ-ին Լեռնային Ղարաբաղում հումանիտար գործունեության համար
երմանիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեին հավելյալ 2 միլիոն եվրո կտրամադրի Լեռնային Ղարաբաղում հումանիտար առաքելության նախագծի համար։ Այդ մասին հայտնում է Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը։ «Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շատ լարված է։ Գերմանիան հավելյալ 2 միլիոն եվրո է հատկացնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ տարածաշրջանում իր կյանքեր փրկող նախագծի համար։ Կարևոր է, որ օգնությունը հիմա տեղ հասնի, դրա համար մենք ձգտում ենք բացել ...
Կարդալ ավելին »ՀՀ-ում և Իրանում կստեղծվեն հատուկ կոմիտեներ՝ համակարգելու ձեռքբերումները տարբեր ոլորտներում
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին` ընդգծելով ոլորտում հայ-իրանական ջերմ, եղբայրական հարաբերությունները և դրանք խթանելու անհրաժեշտությունը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, դեսպանն առանձնացրել է բժշկագիտության, դեղագործության, բժշկական սարքավորումների և բժշկական կրթության ոլորտում փոխադարձ ձեռքբերումները: Այս ուղղություններով փոխգործակցությունը համակարգելու նպատակով Իրանում և Հայաստանում կստեղծվեն հատուկ կոմիտեներ: Մեր երկրում ...
Կարդալ ավելին »Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիրը հնարավոր կլինի քննարկել նաև արտահերթ նիստին. նախագիծ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն առաջարկում է խորհրդարանին հնարավորություն տալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում, գլխավոր դատախազը քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը կարողանա ներկայացնել նաև արտահերթ նիստում: Ազգային ժողովում հերթական նիստում Հակոբյանը նշեց, որ գործող օրենքով գլխավոր դատախազը պատգամավորի և մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը կարող է ներկայացնել ...
Կարդալ ավելին »Հիմնանորոգումից հետո վերաբացվել է Գավառի գեղարվեստի դպրոցը
Նոր ուսումնական տարում Գավառում իր գործունեությունը կծավալի գեղարվեստի դպրոցը, որտեղ աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին 2021 թվականից՝ հիմնանորոգման աշխատանքների իրականացման պատճառով։ Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, գեղարվեստի դպրոցի բացման արարողությանը մասնակցել է Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը համայնքի ղեկավարի տեղակալները և աշխատակազմի աշխատակիցներ, ավագանու անդամներ, Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանի դասախոս, «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամ»-ի կերպարվեստի բաժնի մասնագետ, արտադպրոցական ուսումնական ...
Կարդալ ավելին »Ռուսաստանը կվերլուծի ԱՄՆ-ի հետ զորավարժություններ անցկացնելու Հայաստանի որոշումը․ Պեսկով
Ռուսաստանը կվերլուծի, թե ինչու է Հայաստանը որոշումներ կայացնում զորավարժություններ անցկացնել ԱՄՆ-ի, այլ ոչ ՀԱՊԿ-ի հետ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ նման վերլուծություն կիրականացվի Երևանի հետ երկխոսության արդյունքում։ «Հաշվի առնելով, թե ինչպես Հայաստանը ցանկություն չհայտնեց զորավարժություններ անցկացնել ՀԱՊԿ-ի հետ և այժմ հայտարարել է ամերիկացիների հետ զորավարժություններ անցկացնելու ցանկության մասին, հավանաբար, մեզ համար դրանք որոշումներ ...
Կարդալ ավելին »