Խորհրդարանը շարունակում է հերթական նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

Հայաստանի ազգային ժողովը շարունակում է սեպտեմբերի 11-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները:

Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը, որոնց թվում են միջազգային համաձայնագրեր:

Այնուհետև խորհրդարանը կանցնի օրակարգային մյուս հարցերի քննարկմանը: Կքննարկվեն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը և այլ օրենսդրական նախաձեռնություններ:

 Ժամը 16:30-ին խորհրդարանում հայտարարությունների ժամ է:

ajax-loader