Լուրեր

Ռուբլին թանկացել է, եվրոն՝ էժանացել․ տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 13-ի դրությամբ

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները սեպտեմբերի 13-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 382 դրամ նվազագույն և 384 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 387.50 դրամ նվազագույն և 389 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 407 դրամ նվազագույն և 411 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 417 դրամ նվազագույն և 422 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ ռուսական ...

Կարդալ ավելին »

Մարտական դիրքերում հրազենային վիրավորման հետևանքով զինծառայող է կյանքից զրկվել

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, հրազենային վիրավորումից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ալեքս Սուրենի Ավանեսյանը: Հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

Կարդալ ավելին »

Նիդերլանդներում գտել են Վան Գոգի գողացված նկարը

Նիդերլանդների Լարեն քաղաքի «Սինգեր Լարեն» թանգարանից 2020 թ․ մարտին գողացված Վան Գոգի նկարներից մեկը 3,5 տարվա որոնումներից հետո վերադարձվել է։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ի հրապարակումը։ Վան Գոգի վրձնին պատկանող 1884 թ․-ի «Քահանայի գարնանային այգին Նյուենենում» նկարի արժեքը գնահատվում է 3-ից 6 միլիոն եվրո։ Մի տղամարդ նկարը հանձնել է արվեստի գործերի հարցում մասնագիտացած հայտնի խուզարկու Արթուր Բրենդին՝ իր ...

Կարդալ ավելին »

Մեքենաների «լավ» պետահամարանիշները կվաճառվեն միայն էլեկտրոնային աճուրդով

Հայաստանում առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերը կվաճառվեն միայն էլեկտրոնային աճուրդով: Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկմանն ԱԺ-ում ներկայացնելով,հայտնեց, որ առաջարկվում է ներդնել հաշվառման համարանիշերի նոր տեսակ, այն է` առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշեր, որոնց իրացումը կատարվելու է բացառապես էլեկտրոնային աճուրդի միջոցով: Նախագծի համաձայն` կառավարությունը սահմանելու է հաշվառման ...

Կարդալ ավելին »

Հացի արտադրությունը նվազել է 2.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-հուլիս ամիսներին ամիսներին Հայաստանում արտադրվել է 149,335.0 տոննա հաց։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 2.2%-ով։ Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունն աճել է 4.7%-ով և կազմել 105,474.7 տոննա։ Ձավարեղենի արտադրությունն աճել է 1.9%-ով և կազմել 989.2 տոննա։ Մակարոնեղենի արտադրությունն աճել է 4.6%-ով և կազմել 3,142.0 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը նվազել է 8.4%-ով և ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը ստացել է Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր ISO/IEC 27001-2013 ստանդարտի հավաստագիր

ՀՀ ՊԵԿ-ն ստացել է «Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր» ISO/IEC 27001-2013 ստանդարտի միջազգային հավաստագիր: Հավաստագրի տրամադրման իրավասու մարմնի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող «TÜV Reihnland» կազմակերպության կողմից օրերս ՊԵԿ-ին է հանձնվել համապատասխան հավաստագիրը։ Պետական եկամուտների կոմիտեն շարունակական աշխատանքներ է իրականացնում տեղեկատվական համակարգերի բարելավման և անվտանգության ապահովման ուղղությամբ։ «Մենեջմենթ Միքս» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրի շրջանակում, կոմիտեում, 2023 թ․ հունիսին իրականացվել է տեղեկատվական անվտանգության ուսումնասիրություն։ Նպատակն էր՝ ստուգել ՊԵԿ-ի տեղեկտավության հավաքագրման, մշակման, պահպանման և ոչնչացման հետ կապված ...

Կարդալ ավելին »

ԿԲ-ն տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է մինչև 7,2 տոկոսի

Կենտրոնական բանկն այս տարվա համար բարձրացրել է տնտեսական աճի իր կանխատեսումը՝ հասցնելով 7.2 տոկոսի: Այդ մասին հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսում: «Մենք շատ փոքր չափով վերանայել ենք տնտեսական աճի ցուցանիշը, նախկինում կանխատեսվող 6.9-ի փոխարեն այժմ կանխատեսում ենք 7.2 տոկոս՝ հիմնականում պայմանավորված ծառայություների և շինարարության ոլորտների բարձր աճով»,-ասաց Գալստյանը:

Կարդալ ավելին »

Բոլոր ճանապարհներն անվտանգության հաշվեքննություն կանցնեն. փոխնախարար

Հայաստանում բոլոր ճանապարհներն անվտանգության հաշվեքննություն կանցնեն։ Այս մասին Ազգային ժողովի նիստում սեպտեմբերի 12-ին ասել է տարածքային կառավարման եւ  ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը։ Նրա խոսքով՝ բոլոր ճանապարհները Հայաստանում առաջիկայում անվտանգության հաշվեքննություն կանցնեն։ «Հաշվեքննիչների եզրակացությունների հիման վրա կստուգվի անվտանգության բոլոր կանոնների պահպանումը։ Դա վերաբերում է նաեւ շինարարական աշխատանքների ընթացքին։ Մասնավորապես, ճանապարհային նշանների տեղադրմանը եւ տեխնիկական այլ պահանջներին»,- ասել է Ղալեչյանը։ Նա նաեւ ...

Կարդալ ավելին »

Իրանի Ատրպատականի մաքսատներից 560 մլն դոլարի արտահանում է իրականացվել դեպի 90 երկիր, այդ թվում՝ Հայաստան

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ատրպատական նահանգի նահանգի մաքսատներով վերջին հինգ ամսում դեպի աշխարհի 90 երկրներ, այդ թվում՝ Հայաստան 560 միլիոն դոլարի ապրանք է արտահանվել։ ParsToday-ի փոխանցմամբ, այս մասին ասել՝ մաքսային հսկիչ Լեյլի Օրանգին։ Իրանի Արևելյան Ատրպատական նահանգն ունի երեք գլխավոր մաքսատուն՝ Թավրիզում, Սահլանում և Ջուլֆայում և երեք մաքսակետ՝ Մարաղեում, Խոդաֆրինում և Նորդուզում: Օրանգին ասել է. «Վերջին հինգ ամիսների ընթացքում Արևելյան Ատրպատական ...

Կարդալ ավելին »

ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար կսահմանվի մեկ միասնական պետական տուրքի դրույքաչափ

Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տրամադրելու համար կսահմանվի մեկ միասնական պետական տուրքի դրույքաչափ: «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին  նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը: «Փոփոխություններից մեկով առաջարկվում է սահմանել ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար մեկ միասնական պետական տուրքի դրույքաչափ: Ներկայումս Հայաստան վերադարձի վկայական տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը սահմանված են 2 հիմնական դեպքերի համար. առաջինը, երբ դիմողը ...

Կարդալ ավելին »
ajax-loader