Մեքենաների «լավ» պետահամարանիշները կվաճառվեն միայն էլեկտրոնային աճուրդով

Հայաստանում առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերը կվաճառվեն միայն էլեկտրոնային աճուրդով: Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկմանն ԱԺ-ում ներկայացնելով,հայտնեց, որ առաջարկվում է ներդնել հաշվառման համարանիշերի նոր տեսակ, այն է` առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշեր, որոնց իրացումը կատարվելու է բացառապես էլեկտրոնային աճուրդի միջոցով:

Նախագծի համաձայն` կառավարությունը սահմանելու է հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները, իսկ Ներքին գործերի նախարարն իր հերթին կսահմանի այս աճուրդային մեկնարկային գներն ըստ չափորոշիչների, ինչպես նաև էլեկտրոնային աճուրդի կանոնակարգը:

Հրապարակային ծանուցումների համար կօգտագործվի Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջը: Աճուրդին մասնակցել ցանկացող անձը կայքում ստեղծված համակարգում պետք է ունենա մասնակցի անձնական էջ, աճուրդին մասնակցության նախավճար պետք է փոխանցի՝ երաշխավորելու իր մասնակցությունն աճուրդին:

ajax-loader