Իրանի Ատրպատականի մաքսատներից 560 մլն դոլարի արտահանում է իրականացվել դեպի 90 երկիր, այդ թվում՝ Հայաստան

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ատրպատական նահանգի նահանգի մաքսատներով վերջին հինգ ամսում դեպի աշխարհի 90 երկրներ, այդ թվում՝ Հայաստան 560 միլիոն դոլարի ապրանք է արտահանվել։ ParsToday-ի փոխանցմամբ, այս մասին ասել՝ մաքսային հսկիչ Լեյլի Օրանգին։

Իրանի Արևելյան Ատրպատական նահանգն ունի երեք գլխավոր մաքսատուն՝ Թավրիզում, Սահլանում և Ջուլֆայում և երեք մաքսակետ՝ Մարաղեում, Խոդաֆրինում և Նորդուզում:

Օրանգին ասել է. «Վերջին հինգ ամիսների ընթացքում Արևելյան Ատրպատական նահանգի մաքսատներից արտահանվել է ավելի քան մեկ միլիոն տոննա ապրանք, ինչը, քաշային առումով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 18 տոկոսով»։

Նա հայտարարել է, որ Արևելյան Ատրպատական նահանգի մաքսատներից արտահանման հիմնական թիրախային երկրներն են Հայաստանը, Թուրքիան, Իրաքը, Բուլղարիան, Վրաստանը, Ադրբեջանը, Աֆղանստանը, Ռուսաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Պակիստանը։

ajax-loader