Լուրեր

Համատեղ լուծենք խնդիրները․ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդիպում է կազմակերպել բնապահպանական կառույցների հետ

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում բնապահպանական հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ։ Նպատակը հանրապետության բնապահպանության հեռանկարների քննարկումն էր։ Օրակարգը ներառում էր՝ Երկխոսություն Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և ՀՀ-ում բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններին միջև՝ բնապահպանական խնդիրների շուրջ փոխգործակցության, համատեղ լուծումներ գտնելու պատրաստակամությամբ։ Հայաստանի հանքարդյունաբերության և ՀԿ սեկտորի դեմ ադրբեջանական քաղաքականության վերլուծություն, իրավիճակի, ռիսկերի գնահատում, համատեղ պայքարի ...

Կարդալ ավելին »

Արցախից բռնի տեղահանվել է 100 հազար 417 անձ

Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած բռնի տեղահանվածների թիվը հասել է 100 հազար 417-ի: Այդ մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: «Այս ժամի հասանելի տվյալներով, ընդհանուր առմամբ ԼՂ-ից բռնի տեղահանվել է  100 հազար 417 անձ: Հակարիի կամուրջն այս պահի դրությամբ հատել է 21 հազար 43 տրանսպորտային միջոց»,-ասաց Բաղդասարյանը:  Հաշվառված անձանց թիվը կազմում է 81 հազար 139: Ադրբեջանը ...

Կարդալ ավելին »

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը ստեղծել է տվյալների բազա Արցախից բռնի տեղահանվածների համար

Հարգելի արցախցիներ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը բռնի տեղահանվածների զբաղվածության խնդիրները գնահատելու նպատակով ստեղծել է  հանքերում աշխատանքային փորձ ունեցող մասնագետների տվյալների բազա։ Այն բռնի տեղահանված բնակիչները, որոնք աշխատել են Արցախի հանքարդյունաբերության ոլոտում, կարող են դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 60 700 705 կամ այցելել Երևան, Գ․ Լուսավորիչ 9,  ՀՀՄՄ-ի գրասենյակ տվյալների բազայում գրանցվելու համար։ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության տնօրինություն

Կարդալ ավելին »

Հակարիի կամուրջը հատել է բռնի տեղահանված 88 հազար 780 անձ

 Սեպտեմբերի 29-ի դրությամբ Հակարիի կամրջով Հայաստան է տեղափոխվել արդեն 88 780 բռնի տեղափոխված անձ: Այդ մասին ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Առավոտյան ժամը 06։00-ի դրությամբ՝ 84 780 բռնի տեղահանված անձ է ժամանել Լեռնային Ղարաբաղից։ Որոշակի թվային դինամիկայից կարելի է եզրակացնել, որ արդեն կա ժամանողների հոսքի ինտենսիվության նվազում։ Կառավարության ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ Հակարիի ...

Կարդալ ավելին »

Վարձով բնակարաններ տալու պատրվակով Վաղարշապատի 48-ամյա բնակչուհին խարդախությամբ հափշտակություններ է կատարել. ՔԿ-ն զգուշացնում է

Ավարտվել է Վաղարշապատ համայնքի 48-ամյա բնակչուհու կողմից խաբեությամբ զգալի չափի գումարներ հափշտակելու դեպքերի վերաբերյալ բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով, որ  Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել է, որ նշված անձը, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, կեղծելով իրականությունը՝ ներկայացել է որպես Էջմիածին քաղաքում գտնվող 2 բնակարանների սեփականատեր՝ լինելով դրանցից մեկի վարձակալը, և 2022թ. հոկտեմբերից ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից Հայաստանի ԲԿ-ներ տեղափոխված 11 անձ շարունակում է մնալ վերակենդանացման բաժնում

 Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետության բժշկական կենտրոններ տեղափոխված բուժառուների դուրս գրման գործընթաց չկա։ 11 անձ շարունակում է մնալ վերակենդանացման բաժնում։ Այդ մասին ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նշեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Կան դժբախտ ելքեր, որոնց մասին լրացուցիչ հաղորդագրություն կտարածի առողջապահության նախարարությունը»,- նշեց խոսնակը:

Կարդալ ավելին »

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից 20 360 անձ օգտվել է պետության առաջարկած կեցավայրերից

Բոլոր նրանք, ովքեր մղձավանջից հետո որոշ չափով հանգստացել են, անհրաժեշտ է, որ այս օրերին մասնակցեն հաշվառման գործընթացին, որովհետև սոցիալական աջակցության բոլոր ծրագրերի համար կարևոր է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հաշվառումը։ Այդ մասին ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նշեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Եթե անգամ մարդիկ Վայքում կամ Գորիսում չեն հասցրել հաշվառվել, ապա կարող են մոտենալ մարզային ...

Կարդալ ավելին »

Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի տնօրենի նախկին տեղակալը դատապարտվել է՝ խոշոր չափերով յուրացում կատարելու համար

 Հակակոռուպցիոն դատարանը, համաձայնեցման վարույթի կիրառմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 28-ի դատավճռով՝ «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալ Ա.Ա.-ին դատապարտել է ազատազրկման՝ 5 տարի 6 ամիս ժամկետով: Պատիժը պայմանականորեն չի կիրառվել. սահմանվել է 2 տարի ժամկետով փորձաշրջան:  Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից,  դատախազը դեռևս 2023 թվականի հունիսի 27-ին հաստատել էր մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքի մարզում ավարտվել է խոտի բերքահավաքը

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2023 թվականի սեպտեմբերի երրորդ տասնօրյակի ընթացքում ավարտվել է խոտի բերքահավաքը։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության բաժնից, 2023 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ մարզի տնտեսություններում կուտակվել է 135 հազար 710 տոննա խոտ։ 53 հազար տոննա խոտ կուտակվել է Սևան, 35 հազար տոննա ՝ Ճամբարակ, 22 հազար 360 տոննա՝ Վարդենիս, 12 հազար 350՝ Մարտունի, 13 հազար տոննա՝ ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ դիակ և մեկ աճյուն

Լեռնային Ղարաբաղում փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները:  Ինչպես տեղեկանում ենք ԼՂ ՆԳՆ տարածած հաղորդագրությունից, սեպտեմբերի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի տարածքից հայտնաբերվել է մեկ քաղաքացու դի։ Իսկ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքից` մեկ զինծառայողի աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Կարդալ ավելին »
ajax-loader