ԼՂ-ում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ դիակ և մեկ աճյուն

Լեռնային Ղարաբաղում փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները: 

Ինչպես տեղեկանում ենք ԼՂ ՆԳՆ տարածած հաղորդագրությունից, սեպտեմբերի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի տարածքից հայտնաբերվել է մեկ քաղաքացու դի։ Իսկ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքից` մեկ զինծառայողի աճյուն։

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

ajax-loader