Author Archives: admin

320 մասնավոր մանկապարտեզներն ու զարգացման կենտրոնները մինչև տարեվերջ պետք է դիմեն ԿԳՄՍ լիցենզիայի համար

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխությամբ սահմանվել է, որ պարտադիր լիցենզավորման են ենթակա ոչ միայն նախադպրոցական այլընտրանքային (բացառությամբ՝ փորձարարական), այլև նախադպրոցական ծառայությունների ծրագրերը: Նախադպրոցական կրթական ծրագրերն ու ծառայությունները պետք է մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը գործունեության լիցենզիա ստանան: «Ցանկացած կառույցում, որտեղ երեխայի հետ աշխատանք է իրականացվում, պետք է տեղյակ լինենք՝ ինչ ծրագրով, պայմաններով է իրականացվում, ովքեր են այդտեղ աշխատող մարդիկ: Սա ...

Կարդալ ավելին »

Ասիական զարգացման բանկը ՀՀ-ին 60 մլն եվրո վարկ կտրամադրի մայրաքաղաքային ենթակառուցվածքի զարգացման համար

.Կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրի՝ 60 090 000 եվրո արժողությամբ, ստորագրման առաջարկությունը: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:  Ըստ հիմնավորման՝ ծրագրի նպատակն է զարգացնել քաղաքային ենթակառուցվածքները. Մասնավորապես՝ կկառուցվի Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհահատվածը, որը կկապի Երևան քաղաքի 3 վարչական շրջանները և էականորեն կնվազեցնի քաղաքային խցանումները: Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր ...

Կարդալ ավելին »

Մսի արտադրությունը նվազել է 5.3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 30,721.7 տոննա միս։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 5.3%-ով։ Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը նվազել է 1.1%-ով և կազմել 9,495.4 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 5.1% և կազմել 2,070.0 տոննա։

Կարդալ ավելին »

Դրամի արժևորման պատճառով փոփոխվում է ԵՆԲ-ի հետ վարկային համաձայնագիրը

Գործադիրը հավանություն է տվել  Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2014 թ. հունիսի 27-ին ստորագրված և փոփոխված «Ջրային ոլորտի համայնքային ենթակառուցվածքներ» ֆինանսական պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 2 գրության ստորագրման առաջարկությանը: Կառավարության հաղորդագրության համաձայն՝ ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 65.2 մլն եվրո է, և համաֆինանսավորվում է Վերականգնման վարկերի բանկի (KfW, 30 մլն վարկ և 3.5 մլն դրամաշնորհ) և ԵՄ-ի կողմից ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը քննարկում է կանաչ ջրածնի արտադրության նախագիծը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում՝ նվիրված Ջրածնի տնտեսության նախագծի քննարկմանը, որը վարել է նախարար Վահան Քերոբյանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը, «Բի-Դի-Օ Ըդվայզորի» ՓԲԸ-ի, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի, «Արեգակյան էներջի» ընկերության ներկայացուցիչներ։ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում նախարարը նշել է, որ ՀՀ կառավարությունը ներկայում ձգտում է ընդլայնել երկրի կարողությունները վերականգնվող էներգիա ...

Կարդալ ավելին »

Զեղչեր՝ Google Search-ի և Chrome-ի միջոցով․ Honey-ն կօգնի օգտատերերին

Google-ն ուժեղացնում է իր մրցակցությունը գործարքներ գտնելու գործիքների հետ, ինչպիսին Honey-ն է՝ Search-ի և Chrome-ի նոր գործառույթների միջոցով: Տեխնոլոգիական հսկան հայտարարել է, որ ավելացնում է հատուկ էջ Search-ում գործարքների համար, մինչդեռ Chrome-ը ստանում է գործառույթներ, որոնք ակտիվորեն կփնտրեն զեղչի կոդեր և օգտատերերին կտրամադրեն գնային համապարփակ պատկերացումներ։ Նոր գործարքների որոնման արդյունքների էջը նախատեսված է օգնելու օգտատերերին գտնել ապրանքներ, որոնք վաճառվում են ...

Կարդալ ավելին »

Կաթի արտադրությունն աճել է 19,6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 6,594.7 հազար լիտր։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 19.6%-ով։ Միևնույն ժամանակ, կարագի արտադրությունն աճել է 10.2%-ով և կազմել 3,840.9 տոննա։ Պանրի արտադրությունը նվազել է 10.5%-ով և կազմել 17,298.9 տոննա։ Կաթնաշոռի արտադրության ծավալներն աճել է 23.6%-ով և կազմել 1,594.7 տոննա։ Մածունի արտադրությունը նվազել է 4.8%-ով և ...

Կարդալ ավելին »

Մոլդովան էլեկտրաէներգիայի սակագինը 7-10%-ով կնվազեցնի

Մոլդովայի Էներգետիկայի կարգավորման ազգային գործակալությունը հավանություն է տվել էլեկտրաէներգիայի բաշխիչ ընկերությունների՝ սակագները նվազեցնելու դիմումին։ Այսպես, հանրապետության կենտրոնական շրջանների կենցաղային սպառողների համար, որոնց սպասարկում է Premier Energy-ն, արժեքը նվազեցվել է 7%-ով՝ 2.57-ից հասնելով 2.39 լեյի (0.13 դոլար) 1 կՎտ/ժ-ի դիմաց։ Մոլդովայի հյուսիսում գտնվող կենցաղային սպառողների համար, որոնց սպասարկում է Furnizarea Energiei Electrice Nord-ը, սակագինը նվազեցվել է 10%-ով՝ 3.2-ից մինչև 2.88 լեյ ...

Կարդալ ավելին »

139,364 մլն դոլար․ վաճառվել է Պիկասոյի «Ժամացույցով կինը» նկարը

Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի «Ժամացույցով կինը» նկարը 139,364 մլն դոլարով վաճառվել է աճուրդում: Այս մասին հայտնել է Sotheby’s աճուրդային տունը, սակայն գնորդի անունը չի հաղորդվել: Կտավին պատկերված է Պիկասոյի սիրուհի Մարի Թերեզ Վալտերը`ձեռքի ժամացույցով։ Պիկասոյի ստեղծագործությունների հետազոտող Լիդիա Գասմանը ենթադրում է, որ ժամացույցը հատուկ նշանակություն է ունեցել նկարչի համար, և որ այն խորհրդանշում է «ժամանակի ընթացքում մարող սեր»։ 1966-ին «Ժամացույցով ...

Կարդալ ավելին »

Հայաստանում ցեմենտի արտադրությունն աճել է 24,9%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 881.8 հազար տոննա ցեմենտ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 24.9%-ով։ Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունն աճել է 21.7%-ով և կազմել 93,279.6 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալներն աճել են 17.0%-ով և կազմել 1,726,931.8 մ3։ Գիպսի արտադրությունը նվազել է 3.0%-ով և կազմել 27,716.0 տոննա։ Կրի արտադրությունն աճել ...

Կարդալ ավելին »
ajax-loader