ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 881.8 հազար տոննա ցեմենտ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 24.9%-ով։
Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունն աճել է 21.7%-ով և կազմել 93,279.6 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալներն աճել են 17.0%-ով և կազմել 1,726,931.8 մ3։ Գիպսի արտադրությունը նվազել է 3.0%-ով և կազմել 27,716.0 տոննա։ Կրի արտադրությունն աճել է 29.3%-ով և կազմել 29,778.3 տոննա։ Ավազի արտադրությունն աճել է 48.0%-ով և կազմել 3,893.3 հազար տոննա, իսկ տուֆի արտադրությունն աճել է 47.1%-ով և կազմել 55,117.1 տոննա։