Դրամի արժևորման պատճառով փոփոխվում է ԵՆԲ-ի հետ վարկային համաձայնագիրը

Գործադիրը հավանություն է տվել  Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2014 թ. հունիսի 27-ին ստորագրված և փոփոխված «Ջրային ոլորտի համայնքային ենթակառուցվածքներ» ֆինանսական պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 2 գրության ստորագրման առաջարկությանը:

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 65.2 մլն եվրո է, և համաֆինանսավորվում է Վերականգնման վարկերի բանկի (KfW, 30 մլն վարկ և 3.5 մլն դրամաշնորհ) և ԵՄ-ի կողմից (15 մլն եվրո ներդրումային դրամաշնորհ):

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ՀՀ 6 մարզերի՝ Շիրակի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի, մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման աշխատանքների, մասնավորապես՝ 718.0 կմ ջրագծերի, 28.2 կմ կոյուղագծերի հիմնանորոգման, 14,088 անհատական ջրաչափերի տեղադրման աշխատանքների իրականացում։ Որոշ համայնքներում նախատեսվում է նաև շուրջ 9.6 մլն եվրո ընդհանուր արժողությամբ հավելյալ շինարարական աշխատանքների իրականացում։

ajax-loader