Կաթի արտադրությունն աճել է 19,6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 6,594.7 հազար լիտր։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 19.6%-ով։

Միևնույն ժամանակ, կարագի արտադրությունն աճել է 10.2%-ով և կազմել 3,840.9 տոննա։ Պանրի արտադրությունը նվազել է 10.5%-ով և կազմել 17,298.9 տոննա։ Կաթնաշոռի արտադրության ծավալներն աճել է 23.6%-ով և կազմել 1,594.7 տոննա։ Մածունի արտադրությունը նվազել է 4.8%-ով և կազմել 6,998.2 տոննա։ Թթվասերի արտադրությունն աճել է 12.7%-ով և կազմել 4,609.2 տոննա, իսկ պաղպաղակի արտադրությունը նվազել է 0.3%-ով և կազմել 8,816.7 հազար լիտր։

ajax-loader