Author Archives: admin

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն

Պաշտպանության նախարարության ուսումնական կենտրոններից մեկում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է հնգամսյա ուսումնական ծրագիրն անցած հերթական հոսքի ավարտական արարողությանը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։  Ուսումնական փուլի ավարտի կապակցությամբ շնորհավորելով զորամասի հրամկազմին ու կուրսանտներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել կենտրոնի դերը՝ բանակի համար բանիմաց կրտսեր հրամանատարներ պատրաստելու գործում և համոզմունք հայտնել, որ կրտսեր հրամանատարների շարքերը համալրող ...

Կարդալ ավելին »

Ստեփանծմինդա-Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությունը։ 

Կարդալ ավելին »

X-ը կգործարկի վճարային ծառայություններ

Իլոն Մասկն ակնկալում է 2024 թ. կեսերին X-ի (նախկինում՝ Twitter) սոցիալական մեդիա հարթակում ներծրագրային վճարային ծառայությունների գործարկումը: Դեկտեմբերի 21-ին ելույթ ունենալով ARK Invest-ի Քեթի Վուդի հետ՝ Մասկը բացահայտեց իր ակնկալիքները վճարային ծառայությունների ամբողջական ներդրման վերաբերյալ մինչև հաջորդ տարվա կեսեր՝ սպասելով դրամական փոխանցումների լիցենզիայի մի քանի հայտերի հաստատմանը: Մասկը ցանկություն է հայտնել ավելի վաղ վճարումներ մտցնել հարթակում, սակայն որպես խոչընդոտ նշել ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն Քաջարանի բացահանքում լեռնային աշխատանքի համար հայտարարում է մրցույթ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի Քաջարանի բացահանքում լեռնային աշխատանքների իրականացնելու համար հայտարարվում է մրցույթ։ 2024 թվականի ընթացքում 4,6 մլն տոննա ծավալով պայթեցված լեռնային զանգվածի և դատարկ ապարների հին լցակույտերի բեռնումը և 3,26 կմ միջին հեռավորության վրա տեղափոխումը ապահովելու համար լեռնային և հորատապայթեցման աշխատանքների փորձ ունեցող ընկերություններին ԶՊՄԿ-ն առաջարկում է մասնակցել մրցույթին։ Լեռնային զանգվածի բեռնումը և տեղափոխումը պետք է իրականացվի մրցույթում հաղթած ...

Կարդալ ավելին »

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ու ԵՊՀ-ի միջև կկնքվի գործակցության հուշագիր

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն օրերս հյուրընկալել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանին, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանին, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ու միությունում նրա խորհրդական Հայկ Ակարմազյանին։ Այդ մասին ռեկտորը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։ «Մեր գործընկերներին ներկայացրել եմ ԵՊՀ-ում տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխման ծրագրերն ու նախաձեռնությունները և նրանց հետ քննարկել ...

Կարդալ ավելին »

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9,4 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 9.4 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Այդ մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 2.1 տոկոսով: Շինարարության ծավալը 2023-ի 11 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 15.6 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-նոյեմբերին 2022-ի հունվար-նոյեմբերի նկատմամբ  ...

Կարդալ ավելին »

2024-ին Երևանի քաղաքապետարանը 200 նոր ավտոբուս կգործարկի

Քաղաքապետարանը 2024 թվականին պլանավորում է 200 նոր ավտոբուսով համալրել  հանրային տրանսպորտի շարժակազմը: Դեկտեմբերի 25-ին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Շարունակում ենք համալրել մեր հանրային տրանսպորտի շարժակազմը, և պլանավորում ենք մոտ 200 ավտոբուս ևս ավելացնել մեր գծերում: Պլանավորում ենք ունենալ նոր, առանձնացված ավտոբուսային գծեր։ Բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում հիմա, մեկ ընդհանուր ...

Կարդալ ավելին »

Հանրապետության մի շարք ճանապարհներին արտակարգ իրավիճակ է ստեղծվել սաստիկ բքի ու ցածր տեսանելիության պատճառով

Վերջին օրերին տեղացած առատ ձյան‚ սաստիկ բքի ու ցածր տեսանելիության պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել հանրապետության մի շարք ավտոճանապարհներին։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից՝ մանրամասնելով, որ դեկտեմբերի 25-ին, ժամը 14-30-ի դրությամբ սաստիկ բքի և թույլ տեսանելիության պատճառով Մեղրիի և Սպիտակի լեռնանցքները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց ...

Կարդալ ավելին »

Հարկային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կունենան աշխատելու հնարավորություն ՊԵԿ-ում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեում կազմակերպվող նոր չափանիշներով հարկային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կունենան աշխատանքի անցնելու հնարավորություն՝ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունում։ Ինչպես տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատելով այս վարչությունում՝ հարկային ծառայողը դառնում է ՀՀ պետական բյուջեի եկամուտների ապահովմանն ուղղված աշխատանքների անմիջական մասնակիցը՝ նպաստելով պետության առջև ծառացած անվտանգային, սոցիալական և մյուս կարևորագույն խնդիրների ...

Կարդալ ավելին »

Նոյեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 737 հազար 866

Հարկ վճարողների կողմից 2023 թվականի նոյեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 737 հազար 866: Այդ մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից, նշելով, որ այն գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 36 հազար 435-ով կամ 5.2%-ով:

Կարդալ ավելին »
ajax-loader