NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.Ոսկու գինն աճել է 0.29%-ով և կազմել 2021.50 դոլար, արծաթի գինն աճել է 0.66%-ով և կազմել 23.01 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.15%-ով և կազմել 900.40 դոլար:Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակվում ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Նավթի գներն աճել են․ 26-01-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.98%-ով և կազմել 76.88 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 2.24%-ով և կազմել 82.10 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »Գերբեռնված բեռնատարների ելքը կշռման հենակետով թույլ տալու համար կաշառք ստացած պաշտոնյաների գործերն ուղարկվել են դատարան. Գլխավոր դատախազություն
Դատախազը 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հաստատել է Սյունիքի մարզում տեղակայված՝ ծանրաքաշ մեքենաների կշռման հենակետով գերբեռնված բեռնատարների ելքը թույլ տալու համար կաշառք ստացած պաշտոնատար անձանց, վերջիններիս օժանդակողների և կաշառք տված վարորդների վերաբերյալ մեղադրական եզրակացությունները: Դատախազությունից հայտնում են, որ այդ եզրակացությունները վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան: «Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի փորձագետը, 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին ...
Կարդալ ավելին »Հիփոթեքային վարկի 38 911 շահառուի վերադարձվել է 51.9 մլրդ եկամտահարկ
2023 թվականին արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների եւ շահառուների քանակի զգալի աճ: Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ 2023 թվականին ծրագրից օգտվող 38 911 շահառուի վերադարձվել է 51.9 մլրդ դրամ եկամտային հարկի գումար՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 42%-ով, իսկ շահառուների թիվը՝ 33%-ով: 2022 թվականին շահառուների թիվը կազմել է 29 199, իսկ վերադարձված գումարը՝ 36.5 ...
Կարդալ ավելին »Արտյոմ Մեհրաբյանը նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 25-ի որոշմամբ՝ Արտյոմ Մեհրաբյանը նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ: ՀՀ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։
Կարդալ ավելին »Սաստիկ բքի և ձնահյուսի պատճառով կան փակ ճանապարհներ
Սաստիկ բքի և ձնահյուսի պատճառով Սիսիան-Գորիս (Հարժիսից մինչև Գորիս) և Շինուհայրից դեպի Տաթև, Թթուջուր-Նավուր, Նորովան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից՝ ներկայացնելով միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների իրավիճակը հունվարի 26-ի առավոտվա դրությամբ: Գնդեվազ-Ջերմուկ, Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս ...
Կարդալ ավելին »Գյումրու պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը փետրվարի 18-ին և 19-ին հյուրախաղերով հանդես կգա Երևանում։ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում աճեմյանցիները թատերասերներին կներկայացնեն Լյուդվիգ Հարությունյանի բեմադրած Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» դրաման, ռեժիսորի ասիստենտ` Արտուշ Միքայելյան, նկարչական ձևավորումը` Անտոն Քեշիշյանի, զգեստները` Լուսինե Խաչատրյանի, երաժշտությունը` ՀՈՂ-ի։ Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը նշեց՝ ի սկզբանե նպատակը թատերասերներին Գյումրի բերելն էր, բայց Երևանում ...
Կարդալ ավելին »Bentley-ով առյուծին զբոսանքի տանելու համար ձերբակալվել է կենդանու տերը
Թաիլանդում ձերբակալել են կնոջը, որի առյուծին Պատայա քաղաքում զբոսանքի էին հանել բաց տանիքով Bentley մեքենայով։ Այդ մասին հաղորդում է BBC-ին։ Առյուծի զբոսանքի տեսանյութը մեծ տարածում է գտել համացանցում։ Կենդանին պատկանում է մի կնոջ, սակայն մեքենան վարել է շրիլանկացի մի տղամարդ, որը տեղի ունեցածից հետո լքել է երկիրը։ Թաիլանդում առյուծ ունենալն օրենքով արգելված չէ, սակայն այն պետք է պաշտոնապես գրանցված լինի։ ...
Կարդալ ավելին »Հայտնի են Հայաստանի բռնցքամարտի առաջնության չեմպիոններն ու մրցանակակիրները
Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների 2024 թվականի առաջնության չեմպիոններն ու մրցանակակիրները հայտնի են: «Դինամո» մարզահամալիրում կայացած առաջնության ոսկե մեդալակիրներ ըստ քաշային կարգերի դարձան` 48 կգ Բարեղամ Հարությունյան (2-րդ տեղ` Հովհաննես Հարությունյան, 3-րդ տեղեր` Հմայակ Հովհաննիսյան, Սեյրան Վարդանյան), 51 կգ` Արեն Ասլամազյան (2-րդ տեղ` Վահե Բադալյան, 3-րդ տեղեր` Հայկ Ալարբեքյան, Հարություն Կարապետյան), 54 կգ` Դավիթ Եգորյան ( 2-րդ տեղ Ժիրայր Սարգսյան, 3-րդ տեղեր` ...
Կարդալ ավելին »Հայաստանում կառուցվելիք «չոր նավահանգիստը» կդառնա «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի բաղադրիչ․ Վահան Քերոբյան
Գյումրիում կառուցվելիք «չոր նավահանգիստը» կդառնա Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի բաղադրիչը։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Անցյալ շաբաթ տեղի ունեցավ Հանրային ներդրումային կոմիտեի նիստ, որի ընթացքում հաստատվեց «չոր նավահանգստի» խորը տեխնիկա-տնտեսական վերլուծությունը, և վարչապետը հանձնարարեց ձևավորել ճանապարհային քարտեզ ու արդեն սկսել իրագործումը: Պետք է նշեմ նաև, որ քննարկվեց և ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ