30 նոր ավտոբուսներից 28-ն արդեն Երևանում է

Հայաստան ներմուծվող 30 նոր ավտոբուսներից 28-ն արդեն Երևանում են. առաջիկայում դրանք կմտնեն երթուղի: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը:

«Նախորդ պայմանագրի շրջանակում ներմուծվող 30 նոր ավտոբուսներից 28-ն արդեն Երևանում են, իսկ մյուս երկուսն առաջիկա շաբաթվա ընթացքում նույնպես կլինեն Երևանում»,-ասաց Հարությունյանը:

Ըստ նրա՝ նոր ավտոբուսները երթուղի դուրս կգան  մաքսազերծումից հետո, առաջիկա 15- 20 օրերի ընթացքում:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ հանրային տրանսպորտի բարեփոխումների շարունականանությունն ապահովելու նպատակով ևս 30 նոր ավտոբուս կներմուծվի Հայաստան։  

ajax-loader