Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 2024-ի հունվարի 15-ի դրությամբ 11 է

Հայաստանում 2024 թվականի  հունվարի 15-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 11 է:

Այդ մասին հայտնել է  ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ նշելով, որ 2024-ին հաստատված վարակման 11 դեպքից 10-ը՝ երեխա է, մեկը՝ մեծահասակ: 2 քաղաքացի հոսպիտալացված է:

Ըստ աղբյուրի՝ 2023 թվականի դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է:

ajax-loader