Դոմինիկյան Հանրապետության աշխատանքի նախարարությունը գործարկել է աշխատանքային շաբաթվա կրճատման փորձնական ծրագիր, որի շրջանակներում նպատակ ունի կրճատել քաղաքացիների աշխատանքային ժամերը շաբաթական 44 ժամից մինչև 36 ժամ: Այդ մասին հայտնում է Pagina 12 թերթը, փոխանցում է ТАСС-ը։ Ծրագիրը տևում է վեց ամիս։ Այս ժամանակահատվածում կամավոր միացած ընկերությունները կկարողանան գնահատել աշխատաժամանակի կրճատման ազդեցությունն աշխատանքի արտադրողականության վրա: Նշվում է, որ երեք ամսվա ընթացքում աշխատողները ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Երևանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել. փլուզվել է 2 տուն
Երևանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել. նախնական տվյալներով 2 տուն է փլուզվել։ Այդ մասին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:Նա նշեց, որ 11.43-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել:Նախնական տվյալներով` փլուզվել է 2 տուն, ըստ ականատեսների` փլատակներում կա 2 քաղաքացի: Զոհերի և վիրավորների վերաբերյալ տեղեկություններ չկան:
Կարդալ ավելին »Հայաստանի հավաքականը հանդիպում կանցկացնի Սլովենիայի թիմի հետ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի հավաքականի հետ: Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև: Սլովենիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայի «Ստոժիցե» ստադիոնում հունիսի 4-ին, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել Հայաստանի հավաքականը մարտի 26-ին Պրահայում ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի հավաքականի հետ: Մարտին և հունիսին անցկացվելիք մյուս ընկերական հանդիպումների մասին ՀՖՖ-ն կտեղեկացնի առաջիկայում:
Կարդալ ավելին »5.25․ Անգլիայի բանկը պահել է հիմնական տոկոսադրույքը
Անգլիայի բանկը պահպանել է տոկոսադրույքը տարեկան 5.25% մակարդակում: Այս մասին ասվում է կարգավորչի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: «2024-ի հունվարի 31-ին ավարտված նիստում Անգլիայի Բանկի Դրամավարկային քաղաքականության կոմիտեն ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց բանկի տոկոսադրույքը 5.25% մակարդակում պահպանելու օգտին»,– ասվում է հայտարարության մեջ: Հանձնաժողովի երկու անդամ առաջարկել է տոկոսադրույքը հասցնել 5.5%-ի, մեկ անդամ՝ նվազեցնել այն մինչև 5%: Կոմիտեում կարծում են, որ դրամավարկային ...
Կարդալ ավելին »Starlab-ը կփոխարինի ՄՏԿ-ին և տիեզերք կուղարկի SpaceX-ի Starship հրթիռը
Starship հրթիռը այս տասնամյակի վերջին ուղեծիր դուրս կբերի մասնավոր սեփականություն հանդիսացող Starlab տիեզերական կայանը, որը կփոխարինի Միջազգային տիեզերակայանին (ՄՏԿ): Համապատասխան պայմանագիրը ստորագրել են հրթիռի համար պատասխանատու SpaceX ընկերությունը և Voyager Space և Airbus ընկերությունների համատեղ ձեռնարկությունը՝ Starlab Space-ը, որն էլ կառուցում է կայանը։ Starlab Space-ը փաստացի դարձավ առաջին կոմերցիոն հաճախորդներից մեկը, որը պատվիրեց Starship-ի մեկնարկը SpaceX-ով: Ընկերությունները չեն հայտնել պայմանագրի ...
Կարդալ ավելին »ԵՄ-ն 64.6 միլիարդ եվրոյով ավելացնում է իր բյուջեն
ԵՄ գագաթնաժողովը որոշում է կայացրել համայնքի բազմամյա բյուջեն ավելացնել 64.6 միլիարդ եվրոյով՝ մինչև 2027-ի վերջը, որից 50 միլիարդ եվրոն ուղղվելու է Ուկրաինային աջակցելուն: Այս մասին ասված է գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ։ Բացի այդ, 7.6 միլիարդ եվրո տրամադրվում է որպես լրացուցիչ օգնություն հարևան երկրներին, 2 միլիարդ եվրո՝ սահմանային վերահսկողության և միգրացիոն ծրագրերին: 1.5 միլիարդ եվրո կօգտագործվի ԵՄ պաշտպանական հիմնադրամի միջոցով ռազմատեխնոլոգիական ...
Կարդալ ավելին »Երկրին ամենամոտ 19 գալակտիկաները․ NASA (ՖՈՏՈՇԱՐՔ)
NASA-ն ցուցադրել է մեր գալակտիկայի՝ Ծիր Կաթինին մոտակայքում գտնվող 19 պարուրաձև գալակտիկաների հիասքանչ տեսարաններ: Բազմամյա դիտարկումներն ավարտին հասցնել նրանց օգնել է James Webb տիեզերական աստղադիտակը։Այս աստղադիտակը գործում է մերձակա և միջին տիրույթի ինֆրակարմիր ճառագայթներով՝ որսալով տաքացած գազի և փոշու ճառագայթումը: Միջաստղային գազն ու փոշին կլանում են լույսը տեսանելի և ուլտրամանուշակագույն տիրույթներում և, տաքանալիս դրանք փայլում են ինֆրակարմիր սպեկտրում՝ ցույց տալով իրենց ...
Կարդալ ավելին »Ո՞ր երկրներ ենք ամենաշատն արտահանում․ առաջին տասնյակը
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 6.946 մլրդ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 44.71%-ով կամ 2.146 մլրդ դոլարով։ Արտահանման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են 49.94%-ով կամ 1.055 մլրդ դոլարով և կազմել 3.167 մլրդ դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 45.6%-ը։ Երկրորդն ...
Կարդալ ավելին »«Գրեմմի 2024»․ Թեյլոր Սվիֆթը ռեկորդ է սահմանել, Բիլլի Այլիշը հաղթել է «Տարվա լավագույն երգ» անվանակարգում
Լոս Անջելեսում «Գրեմմի» 66-րդ մրցանակաբաշխության ժամանակ ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթն արժանացել է «Տարվա լավագույն ալբոմ» մրցանակին՝ դառնալով առաջինը, որին այս հեղինակավոր մրցանակը բաժին է հասնում չորրորդ անգամ։ Մրցանակը շնորհվել է «Midnights» ալբոմին։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, նախկինում նա հավասարվել էր Սթիվի Ուանդերին, Փոլ Սայմոնին և Ֆրենկ Սինատրային՝ «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում հաղթելով երեք անգամ։ Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը հաղթել է ...
Կարդալ ավելին »Neuralink-ի շնորհիվ Չինաստանում անդամալույծը սկսել է ինքնուրույն ուտել և խմել
Չինաստանի Ցինհուա համալսարանի գիտնականներին հաջողվել է վերականգնել անդամալույծ մարդու շարժողական որոշ գործառույթներ՝ օգտագործելով Neural Electronic Opportunity (NEO) կոչվող նեյրոիմպլանտը: Այդ մասին հայտնում է gadgettendency-ն։ Չինացի տղամարդն ավտովթարի հետևանքով ստացած ողնուղեղի վնասվածքի պատճառով հետո 14 տարի չի կարողացել կիրառել ձեռքերն ու ոտքերը։ Չիպը տեղադրվել է անցած աշնանը, և այժմ, մի քանի ամիս մարզվելուց հետո, նա կարողացել է վերցնել ջրի շիշը։ Գիտնականները հայտնել են, ...
Կարդալ ավելին »