Երևանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել. նախնական տվյալներով 2 տուն է փլուզվել։ Այդ մասին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
Նա նշեց, որ 11.43-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել:
Նախնական տվյալներով` փլուզվել է 2 տուն, ըստ ականատեսների` փլատակներում կա 2 քաղաքացի: Զոհերի և վիրավորների վերաբերյալ տեղեկություններ չկան: