5.25․ Անգլիայի բանկը պահել է հիմնական տոկոսադրույքը

Անգլիայի բանկը պահպանել է տոկոսադրույքը տարեկան 5.25% մակարդակում: Այս մասին ասվում է կարգավորչի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

«2024-ի հունվարի 31-ին ավարտված նիստում Անգլիայի Բանկի Դրամավարկային քաղաքականության կոմիտեն ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց բանկի տոկոսադրույքը 5.25% մակարդակում պահպանելու օգտին»,– ասվում է հայտարարության մեջ:

Հանձնաժողովի երկու անդամ առաջարկել է տոկոսադրույքը հասցնել 5.5%-ի, մեկ անդամ՝ նվազեցնել այն մինչև 5%:

Կոմիտեում կարծում են, որ դրամավարկային քաղաքականությունը պետք է պահպանի խստությունն այնքան ժամանակ, քանի դեռ չի վերացել գնաճի՝ 2% նպատակային մակարդակը գերազանցելու ռիսկը։

«Մեծ Բրիտանիայի 12-ամսյա գնաճի մակարդակը մնում է թիրախային 2%-ից բարձր: Դեկտեմբերին այդ ցուցանիշը նվազել է մինչև 4%՝ արտացոլելով վառելիքի, առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների ցածր գները»,- ասվում է կարգավորիչի զեկույցում:

Ըստ Կենտրոնական բանկի՝ գնաճը ժամանակավորապես կնվազի մինչև 2% թիրախը 2024 թվականի երկրորդ եռամսյակում:

ajax-loader