Tag Archives: տոկոսադրույք

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 կետով

Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 12-ի նիստում որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0․25 տոկոսային կետով՝ սահմանելով 8․50%: Ինչպես տեղեկացրեց ԿԲ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը, միաժամանակ, Խորհուրդը ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքը սահմանել է  10.00%, իսկ ՀՀ կենտրոնական բանկի կողմից դրամական միջոցների ներգրավման գործիքի տոկոսադրույքը՝  7.00%: Խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում ...

Կարդալ ավելին »

5.25․ Անգլիայի բանկը պահել է հիմնական տոկոսադրույքը

Անգլիայի բանկը պահպանել է տոկոսադրույքը տարեկան 5.25% մակարդակում: Այս մասին ասվում է կարգավորչի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: «2024-ի հունվարի 31-ին ավարտված նիստում Անգլիայի Բանկի Դրամավարկային քաղաքականության կոմիտեն ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց բանկի տոկոսադրույքը 5.25% մակարդակում պահպանելու օգտին»,– ասվում է հայտարարության մեջ: Հանձնաժողովի երկու անդամ առաջարկել է տոկոսադրույքը հասցնել 5.5%-ի, մեկ անդամ՝ նվազեցնել այն մինչև 5%: Կոմիտեում կարծում են, որ դրամավարկային ...

Կարդալ ավելին »

Վրաստանում վարկերի տոկոսադրույքները նվազել են

2023 թվականի դեկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, վարկերի տոկոսադրույքները նվազել են: Վրաստանի Ազգային բանկի տվյալներով, նոյեմբերին վարկերի տոկոսադրույքը կազմել է 13,69 տոկոս, իսկ դեկտեմբերին նվազել է մինչև 12,94 տոկոս։  Այս մասին գրում է aliq.ge-ն։ Ուշագրավ է, որ 2023 թվականի դեկտեմբերին նվազումն առավելապես ազդել է լարիով վերցված վարկերի վրա։ Դեկտեմբերին ազգային արժույթով տրված վարկերի տոկոսադրույքները նոյեմբերի համեմատ նվազել են 16,11 տոկոսից մինչև ...

Կարդալ ավելին »

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0,5 տոկոսային կետով

Կենտրոնական բանկը որոշել է 0,5 տոկոսային կետով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 8,75 տոկոս։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի կենտրոնական բանկը։ Հունվարի 30-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով՝ սահմանելով 8,75%։ Որոշվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 10.25%, կենտրոնական բանկի կողմից ...

Կարդալ ավելին »

Եվրոպական կենտրոնական բանկը կարող է 4X նվազեցնել տոկոսադրույքները

Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) կարող է որոշում կայացնել 2024-ին չորս անգամ նվազեցնել տոկոսադրույքները, քանի որ գնաճը դանդաղում է։ Այд մասին հայտնում է Bloomberg-ը: Նրանց հաշվարկների համաձայն՝ կարգավորիչը 25 բազիսային կետով կնվազեցնի ավանդների տոկոսադրույքը հունիսին, սեպտեմբերին, հոկտեմբերին և դեկտեմբերին։ Արդյունքում տարեվերջին այն կհասնի 3%-ի։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում ԵԿԲ-ն աստիճանաբար խստացրել է դրամավարկային քաղաքականությունը։ 2022 թվականի հուլիսից տոկոսադրույքն ավելացել է 10 ...

Կարդալ ավելին »

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 9.25 տոկոս

Դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ: Նիստի ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 10.75 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.75 %:

Կարդալ ավելին »

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.5 տոկոսային կետով

Սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 9.75 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 11.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8.25 %: ՀՀ ԿԲ

Կարդալ ավելին »

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով. ԿԲ

Օգոստոսի 1-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ: Ինչպես տեղեկանում ենք ԿԲ տարածած հաղորդագրությունից, նիստի  ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 10.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 11.75 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8.75 %:

Կարդալ ավելին »
ajax-loader