«Զինապահ» Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2024թ․ հունվարի 18-ի նիստի որոշմամբ հիմնադրամը վերանայել և ինդեքսավորել է իր շահառուների հատուցման ամսական վճարվող գումարը՝ բարձրացնելով այն 26%-ով 2024թ․ հունվարի 1-ից։ Ինչպես տեղեկացրին հիմնադրամից, այս նախաձեռնության արդյունքում «Զինապահ»-ի տարեկան պարտավորություններն աճել են 4 միլիարդ ՀՀ դրամով։ «Հոգաբարձուների խորհուրդը և գործադիր թիմը ջանքեր չեն խնայում զարգացնելու հիմնադրամը և դարձնելու այն մի ինստիտուցիոնալ կառույց՝ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հնդկաստանում գնացքը «փախել է» կայարանից և 70 կմ սլացել առանց մեքենավարի
Հնդկաստանի երկաթուղային ընկերությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ բեռնատար գնացքն ավելի քան 70 կմ սլացել է առանց մեքենավարի։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Նշվում է, որ գնացքն առանց մեքենավարի սլացել է Ջամու և Քաշմիր նահանգի Կատուա քաղաքից մինչև Փունջաբի նահանգի Հոշիարպուրի շրջան։ Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 25-ին՝ տեղի ժամանակով ժամը 7։25-ից 09։00-ի միջակայքում։ Ջամու և Քաշմիրից Փունջաբ ...
Կարդալ ավելին »Աջափնյակի մետրոյի նախագծման աշխատանքների պարզ փորձաքննության մրցույթը կայացել է. 5 օրում պայմանագիրը կկնքվի
Նախագծման աշխատանքների պարզ փորձաքննության մասով մրցույթը կայացել է, և 5 աշխատանքային օրվա ընթացքում պայմանագիրը կկնքվի. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մետրոյի աշխատանքների մասին զեկուցվեց քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը: «Ժամկե՞տ, պարոն Հարությունյան, պարզ փորձաքննությունն իրականացնելու»,- ի պատասխան քաղաքապետի այս հարցի ասվեց, որ 60 օր է նախատեսված պայմանագրով, որից հետո կանցնեն համալիր փորձաքննության: Քաղաքապետը հանձնարարեց նախօրոք նախագիծն ուղարկել այն բոլոր սուբյեկտներին, որոնք մասնակցում են ...
Կարդալ ավելին »Կոնդ թաղամասն ամբողջությամբ օտարվելու է․ Ավինյան
Կոնդ թաղամասում գտնվող շենք-շինությունների, հողամասերի օրինականացման վերաբերյալ կա 254 դիմում: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնել է ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանը։ «Կա 154 քաղաքապետի որոշման նախագիծ ու 25 որոշում, և ծանուցվել են վճարումների վերաբերյալ: Ըստ գոտիականության` կադաստրային արժեքը 1 քմ համար կազմում է 214 և 139 հազար դրամ»,- մանրամասնել է նա։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ...
Կարդալ ավելին »Փոխարժեքները տարադրամի շուկայում փետրվարի 26-ի դրությամբ
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 406,50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 442 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,32 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.43 դրամ:
Կարդալ ավելին »Հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.7%
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024թ․ հունվարի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները։ 2024թ․ հունվարը 2023թ․ հունվարի համեմատությամբ Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.7% Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 21.0%–ով Ծառայությունների ծավալն աճել է 4.4%–ով Առևտրի շրջանառությունն աճել է 19.3%–ով Շինարարության ծավալն աճել է 9.5%–ով Արտահանման ծավալն աճել է 110.0%–ով Ներմուծման ծավալն աճել է 61.4%–ով։
Կարդալ ավելին »2023 թվականի ընթացքում Սյունիքի մարզում հանցագործությունների թիվն աճել է 434-ով կամ 44,4%-ով․ Գլխավոր դատախազություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Սյունիքի մարզի դատախազության աշխատանքներն ամփոփելու նպատակով, 2024 թվականի փետրվարի 24-ին խորհրդակցություն է անցկացրել Դատախազության՝ Կապան քաղաքի նստավայրում․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Քննարկմանը ներկա են եղել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղեկալ Գրիգոր Էլիզբարյանը, մարզի դատախազության դատախազները, այլք: Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Աննա Վարդապետյանը մարզպետ Ղուկասյանի հետ քննարկել է ...
Կարդալ ավելին »Փետրվարի 26-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված 100 է արձանագրվել․ ԱՆ
Հայաստանում 2024 թվականի փետրվարի 26-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 100 է: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ նշելով, որ 2024-ին հաստատված վարակման 100 դեպքից 72-ը երեխա է, 28-ը՝ մեծահասակ: 7 քաղաքացի հոսպիտալացված է, դուրս է գրվել 77-ը: Կենտրոնի տվյալներով՝ 2023 թվականին ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է:
Կարդալ ավելին »Ավազի և ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման վերաբերյալ քննվել է 86 քրեական վարույթ
Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում ամփոփվել են ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություններում ավազի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանման վերաբերյալ 2024․ թվականի հունվարի 20-ի դրությամբ քննվող և ավարտված քրեական վարույթների արդյունքները: Մասնավորապես, ուսումնասիրությամբ պարզվել է, որ ընդհանուր առմամբ ՀՀ ՔԿ տարածքային քննչական ստորաբաժանումներում քննվել և շարունակվում է քննվել ավազի և ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման վերաբերյալ 86 քրեական վարույթ, որից ...
Կարդալ ավելին »Խոշոր խափանում`Vivaro-ում (Սոֆթ Կոնստրակտ). ընկերությունը կիբերհարձակմա՞ն է ենթարկվել
Նախորդ տարի ՊԵԿ-ի կողմից 45 միլիոն դրամի չափով տուգանված «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունում օրերս համակարգչային խոշոր խափանում էր առաջացել։ «Առաջին լրատվական»-ը փորձել է պարզել՝ ի՞նչ խափանում է եղել «Սոֆթ կոնստակտ» ընկերությունում, ի՞նչ հետևանքներ են դրանք ունեցել Ընկերության աշխատանքի, ֆինանսական միջոցների վրա, արդյոք Ընկերությունը ֆինանսական կորուստներ է կրել, ունենալով տարածաշրջանում առաջատար ՏՏ և կիբեր անվտանգության ապահովման թիմ՝ ինչպե՞ս է հնարավոր եղել լայնածավալ ...
Կարդալ ավելին »