Կոնդ թաղամասն ամբողջությամբ օտարվելու է․ Ավինյան

Կոնդ թաղամասում գտնվող շենք-շինությունների, հողամասերի օրինականացման վերաբերյալ կա 254 դիմում:

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնել է ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանը։

«Կա 154 քաղաքապետի որոշման նախագիծ ու 25 որոշում, և ծանուցվել են վճարումների վերաբերյալ: Ըստ գոտիականության` կադաստրային արժեքը 1 քմ համար կազմում է 214 և 139 հազար դրամ»,- մանրամասնել է նա։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նկատել է՝ Կոնդ թաղամասն ամբողջությամբ օտարվելու է։

«Հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար: Շինությունների ու հողամասերի օրինականացման նախաձեռնության նպատակն է եղել, որ կոնդեցիները կարողանան իրենց իրավունքներն առավելագույնս պաշտպանել՝ հաշվի առնելով, որ տասնամյակներով իրենց սեփականությունը չէր հանդիսացել»,- ասել նա։

ajax-loader