Author Archives: admin

Մոնղոլիայի յուրաքանչյուր քաղաքացի դիվիդենդներ կստանա ածխի արտահանումից

Մոնղոլիայի յուրաքանչյուր քաղաքացի 256 հազար տուղրիկ (75 դոլար) կստանա որպես դիդվիդենդ 2023 թվականի համար երկրի գլխավոր արտահանական ապրանքի՝ ածխի համար։ Այս մասին տեղեկացրել է «Էրդենես Թավան-թոլգոյ» պետական ԲԸ ղեկավար Ժիգժիդիյն Գանբատը։ «Դիվիդենդները 2023 թվականի համար պատրաստ են վճարման հաշվեքննչական ստուգումից հետո։ Մոնղոլիայի յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի ընկերության 1 072 արժեթուղթ, կստանա 256 հազար տուղրիկ ապրիլի 3-ին եւ 4-ին։ 2012թ. ապրիլի 11-ից ...

Կարդալ ավելին »

100 մլրդ դոլար՝ AI տվյալների կենտրոնի համար․  Microsoft & OpenAI

Microsoft-ը և OpenAI-ը 100 մլրդ դոլար արժողությամբ արհեստական բանականությամբ (AI) սուպերհամակարգիչով Stargate տվյալների կենտրոն կստեղծեն, գրում է The Information-ը՝ վկայակոչելով նախագծի քննարկմանը մոտ կանգնած երեք աղբյուրներ։ Զրուցակիցների խոսքով՝ Microsoft-ը կֆինանսավորի տվյալների կենտրոնի ստեղծումը։ Ակնկալվում է, որ AI սուպերհամակարգիչը կկարողանա լուծել ավելի բարդ խնդիրներ, քան ավանդական տվյալների կենտրոնները: Տվյալների կենտրոնի գործարկումը նախատեսվում է 2028թ.: Բացի այդ, ըստ հրապարակման, Microsoft-ն աշխատում է ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 77 հանցանք. գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել՝ 16 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 1-2-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 77 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես, բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, խարդախության՝ 11, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 9, ֆիզիկական ներգործության՝ 8, հոգեկան ներգործության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման և թմրամիջոցի հայտնաբերման՝ ...

Կարդալ ավելին »

Ասիական զարգացման բանկը ներկայացրել է Հայաստանում ունեցած ձեռքբերումները

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) ներկայացրել է 2023 թվականի ընթացքում Հայաստանում իր ունեցած ձեռքբերումները: Բանկի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանի հետ համագործակցում է 2005 թվականից և շարունակում է հանդիսանալ երկրի խոշորագույն բազմակողմ զարգացման գործընկերներից մեկը։ 2023 թվականին ԱԶԲ-ն շարունակել է Հայաստանում իրականացնել խոշոր ծրագրեր և նախագծեր՝ միտված ենթակառուցվածքների զարգացմանը և տեխնիկական աջակցության նախաձեռնությունների կյանքի կոչմանը՝ ներառելով ...

Կարդալ ավելին »

Ռոնալդուն՝ ամսվա լավագույն խաղացող

«Ալ Նասրի» 39-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Սաուդյան Արաբիայի առաջնության ամսվա լավագույն խաղացող։ Անցած ամիս Ռոնալդուն մասնակցել է երեք հանդիպման, խփել է չորս գոլ։ 24-րդ տուրում նա դարձել էր հաղթական գոլի հեղինակ, «Ալ Նասրը» 1:0 հաշվով հաղթել էր «Ալ Ահլիին»։ 25-րդ տուրում Ռոնալդուի հեթ-տրիկը նպաստել էր «Ալ Տաիի» նկատմամբ հաղթանակին՝ 5:1: Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է 34 հանդիպման, խփել ...

Կարդալ ավելին »

Ցեղասպանություն` Ոսկեպարում, որը կատարվել է 33 տարի առաջ խորհրդային բանակի և ադրբեջանական օմոնի կողմից. Greek City Times

Հունական «Greek City Times» թերթը հրապարակել է հոդված հայկական Ոսկեպարի մասին՝ ներկայացնելով 90-ականների պատմական իրադարձությունները եւ ականատեսների հիշողությունները։ 1991թ. մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը խորհրդային զորքերի 4-րդ բանակի ստորաբաժանումները, որոնք տեղակայված էին Խորհրդային Ադրբեջանի տարածքում, եւ ադրբեջանական օմոնը ուղղաթիռների, տանկերի եւ ծանր հրետանու կիրառմամբ փակեցին Խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի մուտքերը եւ մտան գյուղ։ Նշվել է, որ գյուղ մտած խորհրդային բանակի ...

Կարդալ ավելին »

Visa, Deloitte, Moven, Global Fintech Institute, Սինգապուրի համալսարան, Just Better. թվային առաջնորդները՝ DDF24-ին

Երևանում ապրիլի 3-ին կայանալիք Doing Digital Forum 2024-ը ֆինթեքի ու բիզնեսի թվայնացման ընձեռած հնարավորություններն ուսումնասիրելու և դրանց ընդառաջ գնալու լավագույն հարթակն է: Ֆորումի օրակարգը հագեցած է լինելու գաղափարակիր ելույթներով և պանելային քննարկումներով, որին մասնակցում են ֆինանսական տեխնոլոգիաների, բանկային ոլորտի,  հանրային տիրույթի  ու բիզնես աշխարհի մտքի առաջատարները: Doing Digital Forum-ի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանի ելույթով կմեկնարկի միջոցառումը, որի ժամանակ նա կներկայացնի թվային ...

Կարդալ ավելին »

Կանցկացվի Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացնում է Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնը։ 2019թ․ ստեղծված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը 2022 թվականից կրում է լեհ լեգենդար կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու անունը։ Պենդերեցկին գրեթե 60-ամյա գործունեության ընթացքում հեղինակել է ավելի քան 100 գործիքային ստեղծագործություն, ավելի քան 120 երաժշտական գործ անիմացիոն ֆիլմերի, տիկնիկային, դրամատիկական, հեռուստատեսային թատրոնների, ինչպես նաև գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի համար: ...

Կարդալ ավելին »

Ֆինլանդիայում տեղի է ունեցել հրաձգություն դպրոցում. կան տուժածներ

Ֆիննական Վանտաա քաղաքում երեքշաբթի առավոտյան հրաձգություն է տեղի ունեցել դպրոցում։ Երեք երեխա վիրավորվել է, նրանց տեղափոխել են հիվանդանոց, գրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Ֆինլանդիայի ոստիկանությանը։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել Վիերտոլա դպրոցում, որտեղ սովորում է առաջինից իններորդ դասարանների մոտ 800 աշակերտ, աշխատում է մոտ 90 մարդ։ Ոստիկանությունում հայտնել են, որ կասկածյալին բռնել են, նա 13 տարեկան է։ ...

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետարանն ընդունում է ոլորտային բարեփոխումների առաջարկներ

Երևանի «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործողությունների նոր ծրագիրը մշակելու նպատակով Երևանի քաղաքապետարանն ընդունում է առաջարկներ՝ ուղղված հետևյալ ոլորտների բարեփոխմանը.–    աղբահանություն,–    հասարակական տրանսպորտ,–    զբոսաշրջություն,–    առողջապահություն,–    բնակչությանը մատուցվող ծառայություններ,–    կայուն սոցիալական միջավայրի ապահովում,–    մասնակցային կառավարում,–    կանաչ տնտեսություն,–    նշեք Ձեր կողմից առաջարկված ոլորտը:Քաղաքապետարանից հայտնում են, որ ներկայացված առաջարկները պետք է համապատասխանեն Բաց կառավարման գործընկերության սկզբունքներին, բարելավեն հանրային և համայնքային կառավարման ոլորտը, այն ...

Կարդալ ավելին »
ajax-loader