100 մլրդ դոլար՝ AI տվյալների կենտրոնի համար․  Microsoft & OpenAI

Microsoft-ը և OpenAI-ը 100 մլրդ դոլար արժողությամբ արհեստական բանականությամբ (AI) սուպերհամակարգիչով Stargate տվյալների կենտրոն կստեղծեն, գրում է The Information-ը՝ վկայակոչելով նախագծի քննարկմանը մոտ կանգնած երեք աղբյուրներ։

Զրուցակիցների խոսքով՝ Microsoft-ը կֆինանսավորի տվյալների կենտրոնի ստեղծումը։ Ակնկալվում է, որ AI սուպերհամակարգիչը կկարողանա լուծել ավելի բարդ խնդիրներ, քան ավանդական տվյալների կենտրոնները: Տվյալների կենտրոնի գործարկումը նախատեսվում է 2028թ.: Բացի այդ, ըստ հրապարակման, Microsoft-ն աշխատում է ավելի փոքր Phase 4 սուպերհամակարգչի վրա OpenAI-ի համար, որը կգործարկվի մոտ 2026թ.:

OpenAI-ն մշակում և լիցենզավորում է տեխնոլոգիաներ՝ հիմնված մեքենայական ուսուցման վրա: 2023թ. մարտին ChatGPT-4 նոր գեներատիվ մոդելի ներդրումից 2 ամիս անց, նրա ակտիվ օգտատերերի թիվը հասավ 100 մլն մարդու, ինչը դարձավ աճի տեմպի պատմական ռեկորդ։ Microsoft-ը 13 մլրդ դոլար է ներդրել OpenAI-ի զարգացման մեջ՝ դարձնելով նրան ChatGPT-ի ամենամեծ հովանավորը:

Կորպորացիան ստացել է նաև կորպորատիվ հաճախորդների համար OpenAI տեխնոլոգիաների առևտրայնացման բացառիկ իրավունքներ, գրում է Financial Times-ը (FT): Իր հերթին, OpenAI-ը հասանելիություն է ստացել ամպային հաշվողական ռեսուրսներին, որոնք անհրաժեշտ էին իր մեծ GPT լեզվի մոդելը վարժեցնելու և շուկա դուրս գալն արագացնելու համար:

Մարտին հայտնի դարձավ, որ Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը դատի է տվել OpenAI-ին և նրա հիմնադիր Սեմ Ալթմանին՝ մեղադրելով նրան մարդկության օգտին արհեստական ​​բանականություն ստեղծելու սկզբունքը խախտելու մեջ՝ ասելով, որ մեղադրյալները համագործակցում են Microsoft-ի հետ և այժմ աշխատում էին շահույթի համար: Ինքը՝ Մասկը OpenAI-ի հիմնադիրներից էր, սակայն 2018թ. նա լքել է նախագիծը։

ajax-loader