Մոնղոլիայի յուրաքանչյուր քաղաքացի դիվիդենդներ կստանա ածխի արտահանումից

Մոնղոլիայի յուրաքանչյուր քաղաքացի 256 հազար տուղրիկ (75 դոլար) կստանա որպես դիդվիդենդ 2023 թվականի համար երկրի գլխավոր արտահանական ապրանքի՝ ածխի համար։ Այս մասին տեղեկացրել է «Էրդենես Թավան-թոլգոյ» պետական ԲԸ ղեկավար Ժիգժիդիյն Գանբատը։

«Դիվիդենդները 2023 թվականի համար պատրաստ են վճարման հաշվեքննչական ստուգումից հետո։ Մոնղոլիայի յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի ընկերության 1 072 արժեթուղթ, կստանա 256 հազար տուղրիկ ապրիլի 3-ին եւ 4-ին։ 2012թ. ապրիլի 11-ից հետո ծնված նոր բաժնետերերի դիդվիդենդները կփոխանցվեն երեխայի հաշվին»,- ասել է պետական ընկերությունում կառավարության լիազորը։

Նա հիշեցրել է, որ նախկինում քաղաքացիներն ստացել են դիվիդենդներ 2022-ի համար՝ 104 հազար տուղրիկի (ավելի քան 30 դոլար) չափով։ 2023-ի համար  ածխի պետական արտահանողը ավելի շատ շահույթ է ստացել, ինչն ավելացրել է դիվիդենդների չափը։ Այսօրվա դրությամբ ըկերության բաժնետերեր են բոլոր 3,5 մլն քաղաքացիները։

«Էրդենես Թավան-թոլգոյ» ընկերությունը խոշոր ածխահանքերի սեփականատերն է, հումքի պաշարները գնահատվում են մոտ 7 մլրդ տոննա։ Ածխահանքերը հայտնաբերվել են 1950-ականներին խորհրդային երկրաբանների կողմից Ումնուգով այմակում (Հարավային Գոբի)։ 1990-ականներից հանքավայրերը աշխատեցնում են մասնավոր ձեռնարկությունները։

ajax-loader