2027 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունն անցկացվելու է Հայաստանում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կարևորում է այդ առաջնությունը: «Դեռևս ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից հետո, երբ ամփոփեցինք այն, ինչ ունենք, հասկացանք, որ բացառիկ վերաբերմունք է եղել, առաջնությունն էլ բացառիկ էր: Եվ դրա վառ վկայությունը լեցուն տրիբունաններն էին, որը, ցավոք, չտեսանք Բուլղարիայում անցկացվող առաջնությանը՝ ներկա էր մեկ ավտոբուս մարդ»,-ասաց Գիլոյանը: ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ֆրանսիայում 7000-ից ավելի մարդ է ձերբակալվել թմրավաճառության կասկածանքով
Ֆրանսիայի ոստիկաններն ու ժանդարմները ձերբակալել են ավելի քան 7000 կասկածյալի թմրահանցագործության դեմ «Մաքուր հրապարակ» լայնածավալ գործողության ընթացքում, որը կես տարի շարունակվել է ամբողջ երկրում։ Այդ մասին X-ում գրել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը։ «Վեց ամսվա ընթացքում իրականացվել է «Մաքուր հրապարակ»-ի 473 գործողություն և «Մաքուր հրապարակ XXL»-ի 9 գործողություն. ձերբակալվել է 7177 մարդ, առգրավվել է 3,6 տոննա թմրանյութ», – ...
Կարդալ ավելին »Մարտահրավերները ձեր ջանքերի և մտքի համադրությամբ ենք հաղթահարելու․ Սասուն Ավետիսյան
«Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Երկրաբանի մասնագիտական օրվա առթիվ։ Այդ մասին տեղեկացնում է կոմբինատի ֆեյսբուքյան էջը՝ մեջբերելով նրա խոսքը․ «Հարգելի՛ երկրաբաններ, Սիրելի՛ գործընկերներ, Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ։ Դուք բարդ և չափազանց կարևոր մասնագիտություն եք ընտրել, որը պահանջում է անմնացորդ նվիրում, առարկայի խորը տեսական իմացություն, գործնական հմտություններ և բացառիկ կամային հատկանիշներ։ ...
Կարդալ ավելին »Սպասվում են կարճատև անձրևներ
Հայաստանի տարածքում ապրիլի 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, ապրիլի 9-ին, 10-ի գիշերը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ «Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 8-ի ցերեկը կնվազի ևս 2-4 աստիճանով, ...
Կարդալ ավելին »Մայիսի 10-ից Ճապոնիան կընդլայնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Ճապոնիայի իշխանությունները որոշում են ընդունել ընդլայնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները և համալրել Ռուսաստան ներկրման համար արգելված ապրանքների ցանկը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի էկոնոմիկայի նախարարությունը: Մատակարարման համար արգելված ապրանքների ցանկում ներառել են տարբեր տեսակի նավեր՝ հակահրդեհային և ամբարձիչային, լողացող նավանորոգարաններ, հորատման և ռեսուրսների արդյունահանման համար լողացող և սուզվող հարթակներ, զբոսանավեր, սպորտային նավեր: Արգելվում է հանածո վառելիքի, հանքային յուղերի և ...
Կարդալ ավելին »Հնդկաստանն ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացրել մասնավոր սեկտորի զարգացմանը
Հնդկաստանի կառավարությունը 2023-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է փոխանցել ազգային և օտարերկրյա մասնավոր ընկերություններին, այսպես կոչված, արտադրության խրախուսման ծրագրի շրջանակներում: Reuters-ի փոխանցմամբ՝ սուբսիդիաներ են ստացել այն ընկերությունները, որոնք առաջատար դիրքեր են զբաղեցնում տնտեսության 14 առանցքային ոլորտներում՝ էլեկտրոնային արտադրանքի արտադրությունից մինչև անօդաչու թռչող սարքերի արտադրություն։ Դրանք ներառում են Apple-ը, Foxconn-ը, Samsung Electronics-ը, ինչպես նաև Hindustan Unilever-ը և Reliance Industries-ը: Հնդկաստանի կառավարությունն ...
Կարդալ ավելին »ԵԱՏՄ-ում ուժի մեջ են մտնում մսամթերքի տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները
Ապրիլի 7-ից ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումը, որը փոփոխություններ է մտցնում սպանդային արտադրանքի և մսամթերքի սննդային արժեքի մասին պիտակավորման մեջ նշված տեղեկատվության վերաբերյալ «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներում։ Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ մորթված կենդանիների միսը և սպանդի արտադրանքը, այդ թվում՝ որպես հումք օգտագործվողները, բնութագրվում են սպիտակուցների և ...
Կարդալ ավելին »Կլիմայի փոփոխության դեմ պայքարի և ԷՎԱ զարգացման ճանապարհին Հայաստանը միանում է Միջազգային արևային դաշինքին
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տրվել 2023 թ. նոյեմբերի 16-ին ստորագրված «Միջազգային արևային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Կառավարության հաղորդագրության համաձայն, համաձայնագրի նպատակն արևային էներգետիկայի զարգացման ոլորտում համատեղ ջանքերի ներդրումն է՝ տեխնոլոգիաների, նորարարությունների, ֆինանսավորման ներդաշնակեցման միջոցով և առկա խոչընդոտները համակարգված ձևով վերացնելու նպատակով՝ բարեկեցության, էներգետիկ անվտանգության և ժողովուրդների կայուն զարգացման ապահովման համար: Ներկայում ...
Կարդալ ավելին »Կամավոր ատեստավորում անցած արտադպրոցական հաստատությունների մասնագետները կստանան հավելավճարներ
Արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման 2024 թվականի գործընթացն արդեն մեկնարկել է: Սահմանված շեմը հաղթահարած մասնագետները կստանան համապատասխան հավելավճարներ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, նշելով, որ այն շատ կարևոր գործընթաց է և ուղղված է մասնագետների կարողությունների զարգացմանը և ատեստավորման արձանագրման արդյունքում նաև ֆինանսական մեխանիզմների կիրարկմանը: Նրա խոսքով՝ այս տարի ընդլայնվել է արտադպրոցական ուսումնական հաստատությունների ...
Կարդալ ավելին »CNN․ Իսրայելում McDonald’s-ը հետ կգնի իր 225 ֆրանշիզները
Արագ սննդի ցանց McDonald’s-ը հայտարարել է, որ հետ կգնի Իսրայելի իր բոլոր 225 ֆրանչայզինգային ռեստորանները Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունից բիզնեսին հասցված վնասի պատճառով: Այս մասին հայտնում է CNN-ը։ McDonald’s-ի հայտարարության համաձայն՝ ընկերությունը համաձայնագիր է կնքել իր ռեստորանները գնելու վերաբերյալ իսրայելական Alonyal-ի հետ: Alonyal-ն ավելի քան 5000 աշխատակից ունի, որոնք աշխատում են McDonald’s-ի ռեստորաններում ողջ երկրի տարածքում: Ավելի վաղ բրիտանական The Independent ...
Կարդալ ավելին »